Ինչպես Երևանում դիմավորեցին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած Մալենային․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես Երևանում դիմավորեցին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած Մալենային․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




«Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանին հաղթանակ բերած 14–ամյա Մալենան ժամանեց Երևան։ Պատանի երգչուհուն դիմավորելու համար օդանավակայանում էին հավաքվել հարազատներն ու երկրպագուները։

Լրագրողների հետ զրույցում 14-ամյա երգչուհին հավելեց, որ ելնելով համացանցում տիրող արձագանքներից՝ հաղթանակին հավատում էր, բայց չժխտեց, որ սկզբում հուզմունքը մեծ է եղել.

«Երբեք չէի եղել նման մեծ բեմում. Սկզբում շատ էի լարվում, բայց մի քանի անգամ փորձերի գնալուց հետո այդ հուզմունքն անցավ, ու համերգի օրն արդեն հաճույք էի ստանում այդ ելույթից»:


Հարցին՝ ում է նվիրում իր հաղթանակը, Մալենան վսահ պատասխանեց.

«Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին եւ բոլոր հայերին. Ես բոլորիդ շատ սիրում եմ ու անչափ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»:

Իր հաղթանակը երգչուհին հենց եվրատեսիլյան բեմից նվիրեց նաեւ իր պրոդյուսեր Դավիթ Բադալյանին՝ այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը.

Մալենայից պակաս հուզված ու ոգեւորված չէին նաեւ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանն ու Դավիթ Ծերունյանը:

«Շատ երկար ենք այս հաղթանակին ձգտել, ու սա մեր թիմային աշխատանքի արդյունքն է: Իհարկե, այս ամենում մեծ դեր ունեցավ նաեւ Դավիթը Բադալյան, որովհետեւ եթե չլիներ այս երգը, չէր լինի մեր հաղթանակը»,-նշեց Դավիթը, Անուշիկն էլ հավելեց.


«Անբացատրելի զգացողություններ էին. ինքնաթիռում խոսում էինք Դավիթի հետ այն մասին, որ երեւի միայն մենք ու կանաչ սենյակում գտնվող մարդիկ կհասկանան, թե ինչ է նշանակում, երբ տխուր ես վերադառնում այնտեղից, ու նույնիսկ այս պահին հուզված ենք ու հպարտ, որ հայերին պարգեւեցինք նման ուրախություն»:

Հայաստանի պատվիրակության ղեկավարները վստահությամբ փաստեցին՝ մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:

«Միանշանակ, պատրաստ ենք. մոտ տասը տարի առաջ ենք հյուընկալել մրցույթը, եւ մինչ եզրափակիչը, շատ պատվիրակություններ մոտենում էին մեզ ու ասում, որ վստահ են, որ մենք ենք հաղթելու ու անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան, որովհետեւ մինչ օրս հիշում են հայկական հյուրասիրությունը»:



Լուսանկարները՝ Tert.am Life–ի