Մահացել է ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը




Երկարատեւ հիվանդությունից մահացել է Հայաստանի կինոգործիչների միության Վարչության անդամ, բազում սիրված ֆիլմերի օպերատոր, ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը, հայտնում է Հայաստանի կինոգործիչների միութունը։

«Ցավակցում ենք Վրեժ Պետրոսյանի ընտանիքին, մտերիմներին, ընկերներին ու գործընկերներին։

Հ.Գ. Վրեժ Պետրոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության մասին կհայտնենք առանձին»,- ասված է հաղորդագրությունում։

1976թ.-ից աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում` Վրեժ Պետրոսյանը որպես բեմադրող օպերատոր եւ ռեժիսոր նկարահանել է այնպիսի ֆիլմեր, որոնք սիրեց հայ հանդիսատեսը եւ որոնք մեծ հեղինակության արժանացրեցին օպերատորին՝ նաեւ միջազգային բազմաթիվ մրցանակներ բերելով նրան: Վրեժ Պետրոսյանի մասնագիտական ձեռագիրը նկատելի է հայ կինոյի բազմաթիվ նշանակալի ֆիլմերում: Նրա լավագույն աշխատանքներից են «Ոսկին եւ հողը» (1984թ.), «Ապրիլ» - (1985թ.), «Ադամամութ» (1989թ.), «Քամին ունայնության» (1991թ.), «Ձայն բարբարոյ...» (1991թ.), «Ես ապրում եմ ողջերի հետ» (2004թ.), և այլ բազմաթիվ գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր: