Գյումրիում ամփոփել են մարզական տարին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գյումրիում ամփոփել են մարզական տարին

 


Գյումրու մարզական ոլորտի ներկայացուցիչներն, ամփոփելով մարզական տարին, ընտրել են 2021 թվականի լավագույն 10 մարզիկներին: 

Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: 

Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված է 10 մարզիկ: 

Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խմբի տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Ալեքսանդր Լազարյանը: 

Այս տարի գյումրեցի մարզիկները օլիմպիական խաղերում, տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցաշարերում քաղաքի տարբեր մարզադպրոցների սաները նվաճել են 80 մեդալ: 

Հանրապետության լավագույն 10 մարզիկներից 5 գյումրեցիներ են: