Ինստագրամն առանձնացրել է 2021-ի տասը ամենահայտնի հրապարակումները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինստագրամն առանձնացրել է 2021-ի տասը ամենահայտնի հրապարակումները




«Ինստագրամ» սոցիալական ցանցն ամփոփել է տարվա արդյունքները՝ առանձնացնելով 10 ամենահայտնի հրապարակումները։ Առաջին տեղում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է։ Հրապարակումը, որով նա ու կինը հայտնել են, որ երկվորյակի են սպասում, 32,3 միլիոն լայք է հավաքել։


Երկրորդ տեղում Արիանա Գրանդեի եւ Դալթոն Գոմեսի հարսանեկան լուսանկարներն է։ Այն ավելի քան 26,7 միլիոն լայք է հավաքել։



Երրորդ տեղում մոդել Քայլի Ջենների տեսանյութն է, որում նա հայտնել է, որ երկրորդ երեխային է սպասում։ Այդ հրապարակումն ընդհանուր առմամբ 24,6 միլիոն լայք ունի։



Քայլիին հաջորդում է Բիլի Այլիշի լուսանկարը, որում պատկերված է նրա մազերի նոր գույնը, ինչպես նաեւ հրապարակումը, որով Լիոնել Մեսկին հաստատել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբ տրանսֆերը։