Համալիրում անցկացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համալիրում անցկացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola-ը




Դեկտեմբերի 22-ից 26-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola-ն, որն իր մասշտաբներով մինչ օրս կազմակերպված առաջին ցուցահանդեսն էր: Big Projects ՍՊԸ-ի կողմից կազմակերպված այս ցուցահանդես-տոնավաճառն ընդգրկում էր 360-ից ավել ամենատարբեր բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ: 

Միջոցառման նպատակն էր նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև՝ խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդմանը, բիզնեսներին տալ հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և իհարկե օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով:


Միջոցառման համակազմակերպիչն էր Coca-Cola Hellenic Bottling ընկերությունը, գլխավոր հովանավորն է ArLeAM.com ընկերությունը, գլխավոր գործընկերն էր Galaxy Group of companies-ը: Ֆինտեխ հովանավորն էր Telcell-ը և դիզայնի ու տպագրության հովանավորն էր Creative Lab-ը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RAի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի գծով խորհրդական Ֆլորա Աթոյանը:


Բոլոր կազմակերպությունները ներկայացված էին հատուկ առաջարկներով, զեղչերով կամ գործարանային արժեքներով: Բոլոր օրերին եղան բազմաթիվ միջոցառումներ, խաղարկություններ և հետաքրքիր անակնկալներ: