Լրահոս

Ովքեր նշանադրվեցին 2021-ին



Ամփոփելով 2021-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում էհայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր նշանադրվեցին 2021-ին։


Դերասանուհի Էլեն Ազնավուրյանի կյանքում 2021-ը նշանավորվեց առաջին իսկ րոպեներից: Հենց Ամանորի գիշերը նրա ընտրյալը` Բորիս Մկրտչյանը, նրան նշանադրության առաջարկություն արեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:


Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մարտի 30-ին դարձավ 26 տարեկան, վերջինիս համար կրկնակի տոն էր, քանի որ տեղի է ունեցել դերասանուհու նշանադրությունը:


TikTok-ի ամենահայտնի հայ զույգը՝ Օվսին ու Անդոն  նշանադրվել են ապրիլի 2-ին՝ մտերիմների ու ընկերների շրջապատում:


Երգչուհի Սոնա Ռուբենյանը նշանադրվել են հունիսի 11-ին այս մասին տեղեկությունը առաջինը տարածվեն ինստագրամյան։ Երգչուհու սիրելին՝ Էմիլը ամուսնության առաջարկություն է անում Սոնային:


Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը եւ նրա ընտրյալը՝ Տիգրանը, նշանադրվել են հունիսի 15-ին: Այս մասին հայտնել է Ջուլիան նշելով, որ պատկերացում չի ունեցել, որ իր հերթական այցելությունը Դիլիջան անմոռանալի էր դառնալու:


Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանի ու Compass band-ից հանրությանը հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի ընկերության ու սիրո մասին զույգի հետեւորդները վաղուց են տեղեկացված: Ութ տարիների ընթացքում ձեւավորված գեղեցիկ զգացմունքն ամրապնդվել է  օգոստոսի 4-ին նշանադրությամբ: Արշավիրը ոչ միայն իրականացրել է Մաշայի նվիրական երազանքը, այլեւ՝ սիրելիին ռոմանտիկ առաջարկություն է արել, որը զույգը վայելել է միասին՝ վերեւում:


Երգչուհի Կարինա Առուստամյանը մշտապես աչքի է ընկել իր երաժշտական յուրահատուկ ճաշակով: Նա այն երգչուհիներից է, ով թեև հազվադեպ է տեսահոլովակներ ներկայացնում, սակայն մշտապես ելույթներ է ունենում ակումբներում:
Վերջինիս ընտրյալի լիբանանահայ է:


Դերասան, հանդիսավար Վահան Թովմասյանը նշանադրվել է հոկտեմբերի 26-ին: Նրա ընտրյալը` Ջուլիետա Մկրտչյանը դիմահարդար է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում