Ովքեր ամուսնացան 2021-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր ամուսնացան 2021-ին



Ամփոփելով 2021-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր ամուսնացան 2021-ին։



Երիտասարդ դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են հունվարի 18-ին։
Այս մասին տեղեկանում ենք դերասանի Instagram-ի էջից, ուր հրապարակել է հարսանեկան լուսանկար։ Հրապարակմանը կից Բեն Ավետիսյանը գրել է․

«Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։

Դիանան նույնպես լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում, որին կից. «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է, հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել»:

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր 2020թ․-ի ամռանը:


Վարդուհի Վարդանյանի որդին՝ 23-ամյա Ռուբենը և սիրելին՝ Մերին, ամուսնացել են  հունվարի 23-ին: Զույգի կնքահայրն ու կնքամայրը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են եղել, ինչպես որոշվել էր ավելի վաղ։



«Կինստագրամ» սիթքոմից հայտնի Նորո Նիկոյանն ամուսնացել է։ Նրա ընտրյալը Լուսինեն է։ Հարսանիքին ներկա են եղել հայտնի հյուրեր` Արուս Տիգրանյանն ամուսնու հետ, Լիանա Վանոյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Էմմա Մկրտչյանը եւ այլք, որոնք էլ միկրոբլոգի իրենց էջերում կիսվել են արարողության լուսանկարներով ու հոլովակներով։ Զույգը ամուսնացել է մարտի 5-ին։


Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի հարսանիքը տեղի ունեցավ մարտի 10-ին: 



Ֆոտոմոդել Էլեն Սարգսյանի հարսանիքը տեղի ունեցավ մարտի 23-ին։ Էլենը հայտնի դարձավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում խուլ ու համր Սոֆիի դերակատարմամբ։

Հիշեցնենք, որ Էլենն ու ընտրյալը՝ Վահանն է



Երաժիշտ Մարտին Միրոզյանն ու նրա ընտրյալը՝ PR մասնագետ Լուսինե Խաչատրյանն, ամուսնացել են մարտի 29-ին։ Զույգի քավորն Էրիկն է եղել։



Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն ամուսնանում է ապրիլի 10-ին: Նրա ընտրյալն Իրինա Հարությունյանն է:


Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը ապրիլի 20-ին պաշտոնապես օրինակացրել է իր հարաբերությունները Անի Թադևոսյանի հետ, ում հետ տևական ժամանակ է, ինչ շփվում էր: Պաշտոնական արարողությունից հետո զույգը փոքրիկ խնջույք է ունեցել, սակայն այս ամենը, կարծես թե, դեռ նախահարսանիքն էր:



2021-ի հունիսի 26-ին պսակադրվծ դերասանուհի Էլեն Ազնավուրյանը և Բորիս Մկրտրյանը ամուսնացել են հունիսի 26-ին։



Հուլիսի 24-ին դերասան Գարիկ Սաֆարյանի և երգչուհի Մաշ Իսրայելյանի հարսանիքն էր: 4 տարի ընկերություն անելուց հետո զույգը վերջապես ամուսնացավ։



Երգչուհի, հաղորդավարուհի Մարի Ավանեսյանն ամուսնացավ սեպտեմբերի 1-ին։ Մարիի ընտրյալը՝ Վահեն է: Զույգի պսակադրությունը կատարվել է Օձունի տաճարում:


Դերասանուհի Մերի Երեմյանն ամուսնացել է։Մերիի և սիրելին՝ Նարեկը, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Պսակադրությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ Մերին հանրությանը ավելի հայտնի դարձավ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալից։


Բլոգեր Մարիամ Մուրադյանը, ով ինստագրամում առավել հայտնի է Մաշա անունով, ամուսնացել է հոկտեմբերի 15-ին։

Մաշան ու նրա ընտրյալը՝ Անդոն, իրենց հարաբերություններն օրինականացրել են ԶԱԳՍ-ում։


Դերասան Վահան Թովմասյանն ամուսնացավ նշանադրությունից մեկ ամիս անց։ Դերասանի ընտրյալի դիմահարդար Ջուլիետա Մխիթարյանն է։

Զույգի կնքահայրը դերասան Ռաֆայել Երանոսյանն է։



2021-ի նոյեմբերի 12-ին  ամուսնացավ դերասանուհի Եվա Զոհրաբյանը։


Երգչուհի Սոնա Ռուբենյանի եւ նրա սիրելիի՝ Էմիլի հարսանիքը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին։


Դեկտեմբերի 8-ին երգիչ Սեւակ Ամրոյանի հարսանիքն էր։

Երջանիկ իրադարձության մասին Սեւակը հայտել է ինստագրամյան էջում՝ լուսանկարը կարճ մեկնաբանելով՝ 08.12.2021։ Զույգը միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցում։