«7 տարի առաջ էի պատրաստել այս տեսանյութը»․ Լևոն Արոնյանի հուզիչ գրառումն Արիանայի հիշատակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«7 տարի առաջ էի պատրաստել այս տեսանյութը»․ Լևոն Արոնյանի հուզիչ գրառումն Արիանայի հիշատակին




Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, այսօր կդառնար 35 տարեկան, սակայն 2020 թվականի մարտին նա ավտովթարի զոհ դարձավ։

Արոնյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում արել կնոջ հիշատակին․

«Սիրելի Արի,

7 տարի առաջ էի այս տեսանյութը պատրաստել քեզ համար որպես նվեր: Այն մեր համատեղ արձակուրդների հիշողությունն է: Քո ծննդյան օրը մենք միշտ միասին էինք նշում, մեր ընկերների հետ կամ առանց նրանց, բայց միշտ միասին: Դու սիրում էիր տարվա այս եղանակը, և այն պլանավորելն ինձ այնքան երջանիկ էր դարձնում։ Մենք միշտ հետաքրքիր մի բան էինք կազմակերպում. գնում էինք նոր երկիր կամ յուրահատուկ կերպով անցկացնում օրը: Ես միշտ կփայփայեմ մեր բոլոր հուշերը:

Ես, մեր ընտանիքները, Պոնչիկն ու Պակյաոն, քո ընկերներն ու ցանկացած մեկը, ով սիրում էր քեզ, երբեք չի հոգնել քեզնից ու երբևէ չի հոգնի: Սիրում ու կարոտում ենք քեզ: Շնորհավոր ծնունդդ»:

Տեսանյութը` այստեղ։