Ովքեր բաժանվեցին 2021-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր բաժանվեցին 2021-ին



Ամփոփելով 2021-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր բաժանվեցին 2021-ին։



2019-ին նշանադրված դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի և դերասան Գոռ Համբարձումյանի բաժանման տեղեկությունը տարածվեց 2021-ի հունվարի 26-ին
Նշանադրությունից որոշ ժամանակ անց Մարիամը սոցհարթակներից հեռացրեց իր եւ նշանածի բոլոր համատեղ լուսանկարները:

Տեւական ժամանակ նա խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալ։ Դերասանուհին Ինստագրամի Stories բաժնում պատասխանելով հետեւորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է, Մարիամը պատասխանել է՝ ոչ:


Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը եւ պարուհի, արվեստաբան Էլեն Ամյանը երեք տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Երգիչը հրաժեշտի գրառում է կատարել Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով նաեւ 2017 թվականին տեղի ունեցած իրենց նշանադրությունից մի փոքրիկ տեսանյութ։

«Մեր ընտանիքը հիմա դժվար ժամանակներ է ապրում: Ես ու Էլենը համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծվել: Ես խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր զգացմունքներին, չմռայլվել, մեզ միմյանց դեմ չհրահրել, անիրական պատմություններ չհորինել, որովհետեւ թե՛ ինձ, եւ թե՛ նրա համար շատ դժվար ու ցավալի էր այդպիսի ոչ դյուրին որոշում կայացնելը:
Միշտ քնքշությամբ ու երախտագիտությամբ կհիշեմ այն ժամանակահատվածը, երբ ծնվեց մեր սերը: Էլենը հրաշալի եւ շատ իմաստուն մարդ է, որն ինձ պարգեւել է այս զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակ-դստերը՝ Մարիելլային։ Ես անչափ շնորհակալ եմ Էլենին՝ հայր դառնալու հնարավորության համար», - գրել է նա:

Երգիչը նշել է՝ կփորձեն այնպես անել, որ իրենց երեխան չզգա ծնողների բաժանությունը։



Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը և դերասանուհի Իրինա Այվազյանը բաժանվել են։ Իրինան օրերս հարցազրույց էր տվել և ասել, որ դեռ սիրում է, իսկական սերը միանգամից չի մոռացվում: Ինչ վերաբերում է Գևորգի զգացմունքներին՝ Իրինան նշել էր, որ չգիտի՝ Գևորգը դեռ սիրո՞ւմ է, թե՞ ոչ։

Գևորգի խոսքով՝ բաժանման մասին խոսակցությունները և իր հասցեին հնչող մեղադրանքները շատ են: «Ինձ շատ են մեղադրում, մարդիկ տրամադրված են իմ դեմ, բայց ես մարդկանց պատկերացրած վատ սիրող տղան չեմ, ուղղակի չեմ կարողանում այս թեմայի մասին խոսել: Երևի այսպես սխալ է, որովհետև մարդիկ տեսնում են միայն մեկ կողմը, ընդհանուր կարծիք չեն կազմում: Բոլորը մտածում են՝ Իրինան սիրում է, ես՝ ոչ, բայց այդպես չէ: Եթե ես չսիրեի, Իրինայի հետ ընկերություն չէի անի: Եթե հարաբերություններ ենք ունեցել, նշանակում է՝ սիրել ենք միմյանց: Եթե չսիրեինք, այդ ամենը հանրային չէինք դարձնի, մեր առաջին համատեղ լուսանկարը հենց ես եմ հրապարակել իմ էջում: Նպատակս ոչ թե մեր հարաբերությունները հանրային դարձնելն էր, այլ անկեղծ սիրել եմ ու թաքցնելու ոչինչ չեմ ունեցել: Եթե արտահայտվել եմ, նշանակում է՝ սիրել եմ»,- ասաց նա:



Երգչուհի Լենա Ղազարյանը խոսել է անձնական կյանքի մասին ասել է: BRAVO-ի անձնականին վերաբերող հարցերին ի պատասխան՝ ասել է.«Ես ամուսնացած չեմ, նշանված չեմ, ընկեր չունեմ, իմ սիրտը զբաղված չէ: Շատ վաղուց սիրահարված չեմ: Եթե այսպես է ստացվել, ուրեմն այդպես է: Հիմա ես ապրում եմ իր երգերով, ստեղծագործական կյանքով եւ կարծում եմ՝ հետեւորդներիս հետաքրքրում են իմ ստեղծագործությունները, այլ ոչ թե անձնական կյանքը»:



Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի բաժանման լուրը համացանցում տարածվեց նոյեմբերի 8-ին։