Լրահոս

NEWS.am Sport Review 2021. Մալխաս Ամոյան


NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS. am Sport Review 2021։

 
 Նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանն է։ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Մայիսի 23-ին Ամոյանը նվաճեց նաե Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը:

Ապրիլի 25-ին Լեհաստանում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում էլ Մալխաս Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ։ Եզրափակիչում Ամոյանը 1:4 հաշվով պարտվեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեին:

Մալխաս Ամոյանն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է 2021 թվականի լավագույն ըմբիշ իր քաշային կարգում եւ պարգեւատրեց 10 հազար դոլարով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում