Հայտնի աստղեր, որոնք 2022-ին ծնողներ կդառնան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի աստղեր, որոնք 2022-ին ծնողներ կդառնան




Անցած տարին շատերը հիշում են բեյբի-բումով, սակայն 2022-ը չի պատրաստվում ետ մնալ։ Graziamagazine-ը ներկայացրել է, թե եկող տարի որ հայտնիների ընտանիքում է համալրում սպասվում։

Քայլի Ջեններ եւ Թրեւիս Սքոթ



Լուրերն այն մասին, որ Քայլին եւ Թրեւիսը կրկին միասին են, պարզվեց՝ համապատասխանում են իրականությանը։ Ամռան վերջին մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ գործարարն ու ռեփերը կրկին պատրաստվում են ծնողներ դառնալ։ Ջենները տեղեկությունը պաշտոնապես հաստատել է սեպտեմբերին։

Վլադ Սոկոլովսկի եւ Անգելինա Սուրկովա



Լուրերն այն մասին, որ 30-ամյա Վլադը պատրաստվում է երկրորդ անգամ հայր դառնալ, հայտնվել են այս տարվա սեպտեմբերին։ «Մենք փոքրիկի ենք սպասում։ Հեքիաթային ժամանակ։ Քեզ առողջություն եմ մաղթում, սիրելիս։ Ես կողքիդ եմ»,- ընտրյալի հղիությունը մեկնաբանել է Սոկոլովսկին։

Էշլի Գրեմ եւ Ջասթին Էրվին



2020թ․-ի հունվարի կեսին Էշլին ամուսնուն որդու է պարգեւել՝ Այզեկին։ Արդեն 2021թ․-ի հուլիսին պլյուս չափի մոդելը հայտնել է երկրորդ հղիության մասին։ Սեպտեմբերին պարզվել է, որ ամուսինները երկվորյակ են ունենալու։

Ջենիֆեր Լոուրենս ու Կուկ Մարոնի



Ջենիֆերը երբեք չի սիրել խոսել անձնական կյանքի մասին։ Սակայն 2021թ․-ի սեպտեմբերին նա պաշտոնապես հաստատել է լուրերն այն մասին, որ երկրորդ երեխային է սպասում։ Այդժմ աստղը վայելում է իր կարգավիճակն ու կարմիր գորգերին հայտվում է զգեստներով, որոնք ընդգծում են նրա փոխված կազմվածքը։

Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլի եւ Ջեյսոն Սթեթհեմ



Թեեւ Ռոուզին եւ Ջեյսոնը չեն գաղտնազերծում անձնական կյանքի մանրամասները, 2021թ․-ի ամռանը մոդելը երկրպագուներին հայտնել է իր երկրորդ հղիության մասին։ Այժմ արդեն երջանիկ մայրիկն ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակում՝ ցուցադրելով իր ոճային լուքերը։

Շայա Լաբաֆ եւ Միա Գոթ



Այս զույգի հարաբերությունները դժվար է պարզ անվանել։ Սակայն ըստ ամենայնի՝ Շայան եւ Միան 2022թ․-ին առաջին անգամ ծնողներ կդառնան․ պապարացիները նախկին ամուսիններին նկատել են Լոս Անջելեսի փողոցներից մեկում, եւ կարճ տոպն առհասարակ չէր թաքցնում դերսանուհու փոփոխված կազմվածքը։


Լուսանկարները՝ Dia Dipasupil/Wireimags, Mike Coppola/Getty, Evan Agostini/Invision/AP, Karwai Tang/Wireimage