Ամփոփելով 2021-ը. Ադրիանա Գալստյանը՝ իր նոր դերի, եւս մեկ երազանքն իրականացնելու ու «Միսս Տիեզերք Արմենիա 2021» Նանեի հետ հարաբերությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամփոփելով 2021-ը. Ադրիանա Գալստյանը՝ իր նոր դերի, եւս մեկ երազանքն իրականացնելու ու «Միսս Տիեզերք Արմենիա 2021» Նանեի հետ հարաբերությունների մասին



Նորությունների առումով 2021-ը բավական հագեցած էր Ադրիանա Գալստյանի համար: Տարեվերջին մեծ էկրաններ բարձրացավ դերասանուհու մասնակցությամբ «Վայրենի տատին կամ Փոքրիկ Զորավարը 2» ֆիլմը, որի ռեժիսորը Հենրի Քոչարյանն է, իսկ տարվա ընթացքում Ադրիանան երկրպագուներին զարմացրեց «Միսս Արմենիա» հիմնադրամի «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին մասնակցելով, որտեղ արժանացավ «Առաջին Վիցե Միսս» կոչմանը:

NEWS.am STYLE-ը դերասանուհի-մոդելի հետ խոսել է իր նոր հերոսուհու մասին, ինչպես նաեւ՝ ամփոփել նախորդ տարին:

Անդրադառնալով իր կերպարին, որը ջութակահարուհի է, Ադրիանան նշեց, որ Աննան իր հետ մի շարք նմանություններ ունի.

«Կերպարս ամբողջովին իմ սրտով էր: Նույնիսկ, այնքան նմանություն կար, որ շատ հեշտ եղավ նրան ներկայացնելը: Միանգամից եմ համաձայնվել նկարահանվելուն, որովհետեւ թիմն էլ շատ պրոֆեսիոնալ էր, յուրաքանչյուրը գիտեր իր գործը»,-նշեց դերասանուհին, իսկ հերոսուհու գծերը ներկայացնելիս՝ հավելեց.

«Ջութակահար Աննան շատ բարի ու փափկասիրտ աղջիկ է՝ կիրթ ու դաստիարակված է իրեն պահում, նույնիսկ, այն իրավիճակում, երբ իրեն համակրում է մի տղամարդ, որն իրեն չի հետաքրքրում: Շատ չեմ ուզում փակագծերը բացել, բայց դիտողը միանգամից կհասկանա, որ նա այնպիսի հերոսուհի է, որը գիտի, թե ցանկացած իրավիճակում ինչպես պետք է վարվել»:


Իր մասնակցությամբ նախորդ՝ «Հեքիաթահարված» ֆիլմի հերոսուհին արեւմտահայուհի էր, ինչի համար Ադրիանան սովորել էր արեւմտահայերենով վարժ խոսել: Այս դեպքում դժվարությունը եղել է ջութակին հմտորեն մոտենալու արվեստը.

Ադրիանան չթաքցրեց, որ հետեւել է «Միսս Տիեզերք» մրցույթին ու ամբողջ սրտով աջակցել Հայաստանի ներկայացուցիչ Նանե Ավետիսյանին, եւ չնայած այն փաստին, որ Նանեն ու Ադրիանան միմյանց դեմ էին մրցում մրցույթի Հայաստանի ազգային ընտրության ժամանակ՝ աղջիկների միջեւ ջերմ հարաբերություններ են պահպանվել:

Ափոփելով 2021-ը՝ Ադրիանան նշեց, որ չնայած դժվարություններին՝ շարունակում է մնալ լավատես.

«Վստահ եմ, որ առանց Աստծո օգնության մենք չենք կարողանա առաջ շարժվել, որովետեւ մեզ նորոգվել է պետք, պետք է վերականգնվենք, մխիթարություն գտնենք մեր սրտի վերքերի համար, ազատվենք այն վախերից ու հուսալքված վիճակներից, որում հայտնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում»:


Ամանորը դերասանուհին դիմավորել է իր հարազատ Հրազդան քաղաքում՝ ընտանիքի հետ, ասում է՝ իր համար տարին դիմավորելու ավելի լավ տարբերակ չի կարող լինել:

«Նորությունների առումով դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ինքս էլ չգիտեմ, թե ինչ կլինի: Իսկ ինչ վերաբերում է նպատակներիս՝ կան, իհարե, այնպիսիք, որոնք անպայման իրագործելու եմ: Այս ամենի մասին ավելի ուշ կկիսվեմ»,-նշեց նա: