Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նեդա Այազյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նեդա Այազյանը




Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Նեդա Այազյանը։ Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է Լ․ Վ․ Սոբինովի անվան երաժշտական ուսումնարանի խումբը։

«2022թ․-ի հունվարի 2-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, ուսումնարանի մանկավարժ Նեդա Իզրաիլեւնա Այազյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նեդա Այազյանը 40 տարի եղել է Յարոսլավլի ֆիլհարմոնայի մենակատաչը, դաստաիարակել է աշակերտների բազմաթիվ սերնդի։ 1993թ․-ին նրան շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ մեկ տարի անց նա արժանացել է Սոբինովի անվան մարզային մրցանակի Բախի, Մոցարտւ, Շոպենի, Ռախմանինովի, Գերշվինի համերգային ծրագրերի համար։