Արցախի մասին ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի մասին ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում




Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի Կառավարության «Պրաբհատ» մրցանակը, լավագույն միջազգային ֆիլմի համար, հայտնում է Հայաստանի ազգային կինեկենտրոնը։

Ֆիլմը Ֆրանսիայի, Հայաստանի եւ Բելգիայի համատեղ արտադրություն է:

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: