Պիզելի, Արզումանյան, Մովսիսյան. Երևանում կկայանա հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պիզելի, Արզումանյան, Մովսիսյան. Երևանում կկայանա հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի խաղը




Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Դեռևս հայտնի չէ՝ որ հավաքականի հետ կլինի ընկերական հանդիպումը:

Միջոցառմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզզելլին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։

Հիշեցնենք՝ ևս մեկ հանդիպում Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 29-ին՝ հյուրընկալվելիս մրցելով Նորվեգիայի ընտրանու հետ: Այդ խաղը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում: