Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը միասին Բահամյան կղզիներ են մեկնել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը միասին Բահամյան կղզիներ են մեկնել




Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ կատակերգու Փիթ Դեւիդսոնի սիրավեպը շարունակում է բուռն զարգանալ։ Զույգը ռոմանտիկ ճամփորդության է մեկնել Բահամյան կղզիներ։ Նրանց միասին լուսանկարել են մասնավոր ինքնաթիռով մեկնելիս։

Քիմը երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսում, իսկ Փիթը՝ Նյու Յորքում, ուր նկարահանվում է «Saturday Night Live» շոուում։ Այդ պատճառով նրանք մշտապես տեղափոխվում են՝ միասին ժամանակ անցկացնելու համար։

Հոկտեմբերի վերջին առաջին անգամ լուրեր տարածվեցին, որ Քիմն ու Փիթը սիրային հարաբերություններ ունեն։ Դեւիդսոնին ու Քարդաշյանին նկատել էին Հարավային Կարոլինա նահանգում՝ զվարճանքի այգում ձեռք-ձեռքի բռնած։ Ավելի ուշ Քարդաշյանը հայտնվել է SNL-ի սքեթչում, որում համբուրվել է Դեւիդսոնի հետ։