Հայ հայտնիների ամանորյա լուսանկարներն ու շնորհավորանքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ հայտնիների ամանորյա լուսանկարներն ու շնորհավորանքները




Շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչները սոցցանցերի իրենց էջերում ընտանեկան լուսանկարներ են հրապարակել և շնորհավորել իրենց հետևորդներին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ։

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ որդու՝ Արեգի հետ լուսանկար է հրապարակել:

«Աղոթենք, որ տարին բարի լինի»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Ի դեպ, միայն վերջերս է Քրիստինեն ցույց տվել որդու դեմքը:


Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, ինստագրամի իր էջում ամուսնու և երեխաների հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով բոլորի Ամանորը:



«Շնորհավոր Նոր տարի: Եղեք առողջ ու երջանիկ»,- գրել է Աննան:

Երգչուհի Արփի Գաբրիլյանը ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի և որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար է հրապարակել: