Նաիրա Մովսիսյանն էլ արտագաղթե՞ց. դերասանուհին դստեր հետ մեկնել է ԱՄՆ՝ ամուսնու մոտ և հիմնել սեփական բիզնեսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նաիրա Մովսիսյանն էլ արտագաղթե՞ց. դերասանուհին դստեր հետ մեկնել է ԱՄՆ՝ ամուսնու մոտ և հիմնել սեփական բիզնեսը




Վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ամուսնացել է: Լուրը հաստատել էր անձամբ Նաիրան:

Դերասանուհու ինստագրամյան էջից պարզ է դառնում, որ Նաիրան դստեր հետ տեղափոխվել է Լոս Անջելես՝ ամուսնու մոտ: Դերասանուհին ԱՄՆ-ում նաև հիմնել է սեփական բիզնեսը. նա առողջ սնունդ է մատակարարում այն մարդկանց, ովքեր քաշի խնդիր ունեն և ցանկանում են նիհարել:


Նշենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել էր, որ ամուսինը սփյուռքահայ է:
«Տարիներ շարունակ թե ամուսնացած, թե չամուսնացած տղամարդիկ շարունակում էին հետաքրքրված լինել ինձանով: Որոշեցի բարձրաձայնել ամուսնանալու մասին լուրը, որ տղամարդիկ հանգիստ թողնեն ինձ»,- ասել էր Նաիրան:

Հիշեցնենք նաև, որ դեռևս ամիսներ առաջ իր հարցազրույցներից եկում Նաիրան խոստովանել էր, որ դեմ չէր լինի հարուստ հովանավոր ունենալուն: