Լրահոս

NEWS.am Sport Review 2021. Հովհաննես Բաչկով


NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2021-ում լավագույն արդյունքները ցույց տված, բարձր նվաճումներ ունեցած հայ մարզիկների ամփոփիչ հարցազրույցների շարք՝ NEWS.am Sport Review 2021։

 
 Նախագծի հերթական հերոսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, եռակի աշխարհի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն է։

Օգոստոսի 6-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր:

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում մրցեց 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվեց միավորներով (0:5):

Նոյեմբերի 4-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած աշխարհի առաջնութունում Հովհաննես Բաչկովը նվաճեց իր մարզական կարիերայի երրորդ բրոնզե մեդալը աշխարհի առաջնություններում։

63,5 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգրի համար Բաչկովը մենամարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուսի հետ եւ ծանր մենամարտում պարտվեց 0։5 հաշվով։

Հովհաննես Բաչկովն ընդգրկվել է 2021 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում