Վեց նշան, որ Ձեր հարաբերությունները կշարունակվեն ամբողջ կյանքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վեց նշան, որ Ձեր հարաբերությունները կշարունակվեն ամբողջ կյանքում

 


Դուք երջանիկ եք միասին, նույնիսկ երբ ոչինչ չեք անում։ Դուք կարող եք ազատ ժամանակն անցկացնել բազմոցին նստած, գրքեր կարդալով կամ էլ պարզապես նրա ծնկերին հենված ու համարել, որ հաջող օր եք անցկացրել։ Պարտադիր չէ , որ միասին որևէ երեկույթի մասնակցեք, որպեսզի վայելեք միմյանց ընկերակցությունը։

Դուք ձեր սերը դրսևորում եք ոչ միայն սեքսի ժամանակ։ Դուք բռնում եք իրար ձեռքեր։ Գրկում եք իրար։ Գնում եք նրա սիրելի քաղցրավենիքը, առանց նրա խնդրանքի։ Ծանոթացնում եք իրար ձեր ընտանիքի անդամների, ընկերների ու գործընկերների հետ։ Դուք միլիոնավոր տարբեր ձևերով նրան ցույց եք տալիս, որ սիրում եք նրան։

Դուք ակտիվ աշխատում եք համատեղ կյանք ստեղծելու ուղղությամբ։ Երկուսդ էլ փորձում եք բոլոր ուժերով գումար տնտեսել՝ տուն, ավտոմեքենա գնելու, համատեղ հանգստի համար։ Դուք ոչ թե պարզապես խոսում եք համատեղ ապագայի մասին, այլև ձգտում եք այդ ապագան իրականություն դարձնել։

Միասին եք կայացնում որոշումները, անգամ կենցաղային խնդիրները միասին եք լուծում։

Խնդիրները քննարկում եք առանց ավելորդ ողբերգականության։ Երբ անախորժություններ են ծագում, դուք դրանց մասին ձեր մայրիկին կամ էլ լավագույն ընկերոջը չեք պատմում, այլ քննարկում եք դրանք իրար հետ՝ հանգիստ ու առանց բղավոցների։

Դուք կիսում եք ձեր պարտականությունները։ Երկուսդ էլ գումար եք աշխատում։ Երկուսդ էլ ճաշ եք պատրաստում ու հավաքում տունը։ Լսում եք իրար։ Ուրախացնում հաճելի մանրուքներով, երբ կարող եք։ Երկուսդ էլ ձգտում եք պահպանել ձեր հարաբերությունները։