«Ոսկե գլոբուս 2022» մրցանակաբաշխությունը հեռուստատեսությամբ չի հեռարձակվի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոսկե գլոբուս 2022» մրցանակաբաշխությունը հեռուստատեսությամբ չի հեռարձակվի




«Ոսկե գլոբուս 2022» մրցանակաբաշխության արարողությունն ուղիղ եթեր չի հեռարձակվի, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի ներկայացուցչին (HFPA)։ Նրա խոսքով՝ միջոցառումը մասնավոր կլինի։

Դափնեկիրների մասին տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմսով կհրապարակվի կինոմրցանակաբաշխության կայքում եւ սոցիալական ցանցերում։ Մրցանակաբաշխության վերջնական արդյունքները կհրապարակվեն մամուլի հաղորդագրությամբ։

«Ոսկե գլոբուս» մրցանակը յուրաքանյուր տարի հանձնվում է 1944թ․-ից սկսած։ Այն հանձնում է արտասահմանյան մամուլի ասոցիացիան, որում Հոլիվուդում աշխատող 90 միջազգային լրագրող է ներգրավված։ Սովորաբար միջոցառման հեռարձակումն իրականացնում է «NBC» հեռուստաալիքը, սակայն 2021թ․ի մայիսին ընկերությունը հայտնել է, որ 2022թ․-ին դա չի անի, քանի որ ժյուրին բավարար կերպով չի արտացոլում ամերիկյան հասարակության բազմազանությունը։