Լրահոս

Բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է «ղազախական հիփ-հոփի հայրը»




Ալմաթիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է ղազախ ռեժիսոր եւ երաժիշտ Սակեն Բիտաեւը (Salamec Staff), Facebook-ում գրել է հանգուցյալի ընկերը՝ Դանիյար Ադիլբեկովը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Ադիլբեկովի խոսքով՝ Բիտաեւին գնդակահարել են։ Փամփուշտը դիպել է թոքին եւ տղամարդն ակնթարթորեն մահացել է։ Տեղի ունեցածի վկան պնդում է, որ սպանվածից ցանկացել են վերցնել մեքենան, ուր նա նստել է ընկերոջ հետ։ «Ամբոխը մոտեցել է հետեւից եւ սկսել բացել դռները։ Տղաները ետ չեն քաշվել, իսկ ավազակները սկսել են կրակել հեռացող մեքենային։ Մեկ գնդակ դիպել է Սակենի թոքին եւ նա այլեւս մեզ հետ չէ», - գրել է նա։ «Ղազախական հիփ-հոփի հայրը։ Ղազախստանում չկա ոչ մի ռեփեր, որը չգիտի Salamalec sound-ը։ Հանգչիր խաղաղությամբ, եղբայրս։ Այժմ դու լեգենդների՝ 2pac-ի, BIG-ի ու Բոբ Մարլեի կողքին ես։ Ամեն ինչ այնպես է, ինչպես դու էիր ցանկանում», - կիսվել է Ադիլբեկովը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում