Մադոննա Հարությունյանը բաժանվե՞լ է իտալացի զուգընկերոջից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մադոննա Հարությունյանը բաժանվե՞լ է իտալացի զուգընկերոջից




BRAVO.am-ը գրում է․

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը դեռ նախորդ տարվա կեսերին էր հայտնել, որ սիրավեպ ունի իտալացի ընկերոջ հետ։ Ամռանը նրանք միասին արձակուրդն էին վայելում Կիպրոսում, եւ հենց այդ ժամանակ էլ զույգը բարձրաձայնեց հարաբերությունների մասին՝ նշելով, որ արդեն մեկ տարի է` միասին են։ Մադոննան իր ինստագրամյան էջի հետեւորդներին պատմել էր, որ ծանոթացել են Երեւանում՝ երեկույթներից մեկի ժամանակ։

Նախօրեին, սակայն, հաղորդավարուհին, կրկին անդրադառնալով հետեւորդների հարցերին, ասել է, որ այժմ միայնակ է. զուգընկեր չունի։ Կարելի է ենթադրել` զույգն այլեւս միասին չէ, բայց Մադոննան այս թեմային այլ անդրադարձ դեռ չի կատարել։


Նյութի աղբյուրը այստեղ։