Բլոգերները գտել են Սաուդյան Արաբիայից արտաքսված գեղեցիկ տղայի լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բլոգերները գտել են Սաուդյան Արաբիայից արտաքսված գեղեցիկ տղայի լուսանկարները




Omar Al Borkan Gala Facebook անհատական ​​էջի լուսանկարը

Ինտերնետում գտել են այն մարդուն, ով այն մարդկանց թվում էր, որոնց արտաքսել են Սաուդյան Արաբիայից չափից ավելի շատ գեղեցիկ լինելու համար:

Ըստ խոսակցությունների, -ասվում է բրիտանական The Telegraph թերթի ապրիլի 26 - ի համարում, -այս մարդը բանաստեղծ, դերասան եւ լուսանկարիչ, ներկայումս Դուբայում բնակվող Օմար Ալ Բորքան Գալան է (Omar Al Borkan Gala).



Ինտերնետ օգտվողների ուշադրությունը սեւեռվեց արտաքսվածի գեղեցիկ մարդու փնտրտուքի վրա, գրում է թերթը, տարիներ առաջ Ալ Գալան Facebook -ում իրեն արտաքսելու մասին գրառում արեց: Նա հրատարակեց իր ստորագրությամբ լուսանկարը՝ դնելով արտաքսելու մասին նորությունների հղումը: Նա նաեւ գրեց. «Սա այն է, ինչի մասին գրում են ամբողջ աշխարհով մեկ»:

Այս գրառումը ավելի քան 4,5 հազար անգամ վերահրապարակվեց եւ գրեթե 14,000 «լայքեր» ստացավ: Facebook-ում հետո սկսեցին ակտիվորեն քննարկել նրա՝ արտաքսվածների մեջ լինելու վարկածը: Ընդ որում, գրառման հեղինակը չհերքեց այդ լուրերը, - նշում է The Telegraph -ը:
 




























Երեք մարդկանց, ովքեր Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային փառատոնի պատվիրակության կազմում էին, արտաքսեցին ապրիլի կեսերին:
Սաուդյան Արաբիայի արաբական շարիաթական գվարդիայի աշխատակիցները, որոնք նաեւ կոչվում են բարոյական ոստիկաններ, այդ ժամանակ ասել էին, որ այս տղամարդիկ չափից շատ գեղեցիկ են, եւ նրանց կարող են տեղական կանայք սիրահարվել: