Ռեժիսոր Արթուր Մանուկյանը՝ Մալենայի եվրատեսիլյան տեսահոլովակի ու հաղթանակի, «Դիմակահանդեսում» Միհրանի կրկնակի մասնակցության ու քննարկումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռեժիսոր Արթուր Մանուկյանը՝ Մալենայի եվրատեսիլյան տեսահոլովակի ու հաղթանակի, «Դիմակահանդեսում» Միհրանի կրկնակի մասնակցության ու քննարկումների մասին




Ռեժիսոր Արթուր Մանուկյանի համար 2021-ն ավարտվեց մեծ հաղթանակով, որի մասին, ինչպես ինքն է փաստում, նա նույնիսկ, վախենում էր բարձրաձայնել ու երազել. խոսքը «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի տարած հաղթանակն է՝ ի դեմս մեր պատվիրակի՝ Մալենայի, որի «Քամի, քամի» երգի տեսահոոլովակի ու բեմադրության հեղինակը հենց Արթուրն էր: Տեսահոլովակը թողարկման առաջին իսկ րոպեներից սիրվեց ոչ միայն հայ, այլեւ՝ եվրոպացի ունկնդրի կողմից՝ արժանանալով միլիոնավոր դիտումների ու հազարավոր դրական մեկնաբանությունների: Արթուրն ի տարբերություն մրցույթում հայաստանյան պատվիրակության անդամների՝ դեռեւս չի վերադարձել հայրենիք: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ առայժմ վայելում է իր հանգիստն ու ոգեւորվածությունը, որպեսզի նոր ոիժերով վերադառնա Հայաստան՝ չէ՞ որ առջեւում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի նախապատրաստական աշխատանքներն են ու մյուս խոշոր նախագծերը, որոնց պետք է անցնի մոտ ժամանակներս: Ռեժիսորի հետ զրուցել ենք ոչ միայն սպասված հաղթանակի, այլեւ՝ մինչ այդ ունեցած հիասթափությունների, «Դիմաահանդես» նախագծի ամենաքննարկվող դրվագի ու ռեժիսուրայի ոլորտի խնդիրներների շուրջ:


Արթուր, Մալենայի երգը տեսահոլովակի թողարկումից անմիջապես հետո լայն տարածում գտավ սոցցանցերում ու կարճ ժամանակ անց YouTube-ում հատեց միլիոնի սահմանը՝ դառնալով մրցույթի շրջանակում ամենադիտվածը: Ինչպե՞ս հաջողվեց գտնել այդ ճիշտ ազդակը:

Նախ՝ շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի առթիվ ու կարծում, որ սա այն էր, ինչին վաղուց էինք սպասում: Առհասարակ, մեզ շատ հաղթանակներ են պետք՝ թե´ արվեստում, թե´ այլ ոլորտներում, որոնք ուժ կտան, ստեղծագործելու ու արարելու ցանկություն: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ին՝ մենք տարիներ շարունակ բարձր պատվով ենք մասնակցել այս մրցույթին՝ ներկայացնելով հրաշալի արտիստների ու երգեր: Ունեցել ենք բարձր որակի տեսահոլովակներ, բայց չենք հասել այն հաղթանակին, որին ձգտել ենք: Կարծում եմ՝ այս հաղթանակին թե´ մենք էինք արժանի, որպես պատվիրակություն, թե´ մեր ազգը: Սխալ է ասել, թե գտել եմ որեւէ ազդակ, քանի որ դա պետք է զգալ, իսկ զգալու համար պետք է լինել քաջատեղյակ: Ես կարծում եմ՝ տարիների ընթացքում ես շատ բան եմ սովորել «Եվրատեսիլից»: Այս մրցույթն ինձ համար եղել է նաեւ երկրորդ մեծ դպրոց, որն իր մեջ ամփոփում է լավ ու որակով մասնագետների խումբ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ամեն վայրկյան կարող ես սովորել: Ինձ համար «Եվրատեսիլը» դարձել է իմ առօրյայի, իմ ստեղծագործական կյանքի մի փուլը, որին վերջին տարիների ընթացքում մանակցում եմ ոչ միայն, որպես տեսահոլովակի ռեժիսոր, այլեւ՝ բեմադրությունների հեղինակ: Ինչ վերաբերում է տեսահոլովակներին՝ արդեն երկար-բարակ չենք մտածում, ու անում ենք այն, ինչը տարիներ շարունակ դարձել է մեր ձեռագիրը: Ես հիշում եմ՝ վերջերս կարդացի մի մեկնաբանություն (իսկ ես, սովորաբար, մեկնաբնություններ աշխատում եմ չկարդալ, այլ լսել մասնագետների կարծիքը). մի աղջիկ գրել էր՝ Աթենա Մանուկյանի տեսահոլովակն ամբողջությամբ կրկնօրինակված է Արծվիկի, Սեւակ Խանաղյանի տեսահոլովակներից: Սա գրված էր, որպես քննադատություն, մինչդեռ, պարզապես, պետք էր կարդալ տիտրերը, որպեսզի պարզ դառնար, որ այդ բոլոր տեսահոլովակները նույն ստեղծագործական թիմի կողմից են, որի ձեռագիրն էլ նա զգացել էր: Մենք՝ որպես պատվիրակություն, ունենք մեր ձեռագիրը, որն ամեն մեկս մեր հերթին ստեղծել ենք, որն էլ, ի վերջո, բերեց ցանկալի արդյունքի:



«Եվրատեսիլ»-ի շրջանակում, ցավոք, վերջին տարիներին հիաթափությունները շատ էին, ու, սովորաբար, երբ մի բան այնպես չի գնում, շատերը կոտրվում են ու կիսատ թողնում սկսած ուղին, բայց դու, կարծես, չհանձնվեցիր ու այս տարի Մալենայի ու ողջ թիմի հետ միասին դարձար մեր հաղթանակի «մեղավորներից» մեկը: Կուզեի պատմեիր, թե ինչ զգացողությունների միջով ես անցել այդ տարիների ընթացքում ու ի՞նչ զգացիր, երբ հաղթեցինք:

Իրականում Մալենայի հաղթանակը ամփոփեց մեր՝ այսքան տարիների սպասումները՝ մեր թիմի երազանքը: Կարծում եմ՝ մեր թիմն այս հաղթանակով կերտեց պատմությունը, որը հուսով եմ՝ կբուժի մեր՝ վերջին տարիներին եզրափակչում չհայտնվելու խոչընդոտները: Բեմադրության հետ կապված կարող եմ ասել, որ երգն արդեն ինքնին ստացվել էր, մենք գիտեինք, որ այն բարձր են գնահատում, ունի մեծ լսարան, ինչը փաստում էին ե´ւ տեսահոլովակի դիտումները, ե´ւ այն մեծ աղմուկը, որը կար Մալենայի շուրջ: Բեմադրության առումով տարբեր մտահաղացումներ ունեինք: Ես փորձում էի այնպես անել, որ այն տպավորությունը, որը Մալենան թողել էր տեսահոլովակով, ձեռագրային ու գունային առումով նման լիներ նաեւ բեմում: Այդ առումով շատ չտանջվեցինք ու շարունակեցինք տեսահոլովակի այն կարեւոր կետերը, որոնք արդեն կային՝ պարը, գունային լուծումները, մինիմալիզմը: Չցանկացանք, որ բեմում լինեին ավելորդ դեկորներ, որոնք կշեղեին երգից: Ես ամեն ինչ արել եմ, որ Մալենան բեմում լիներ փոփ թագուհի: Դրան հասանք, ինչպես Վիկա Մարտիրոսյանի պարային բեմադրության, այնպես էլ Մալենայի հագուստի շնորհիվ, որի հեղինակը Մերի Ստեփանյանն էր: Իրականում «Եվրատեսիլում» հետաքրքիր է ոչ թե տեսահոլովակ նկարահանելը, այլ բեմադրություն անելը, որովհետեւ վերջնական արդյունքը հենց բեմադրությունն է, եւ ինձ համար բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդկանց հետ աշխատելը, որոնք կերտել են եվրատեսիլյան պատմությունը, շատ հաճելի է: Բայց մյուս կողմից՝ երբ առաջին տարիներին ես պատվիրակության կազմում մեկնում էի մրցույթի, որպես տեսահոլովակի ռեժիսոր, ինձ մոտ շատ հարցեր էին առաջանում, որոնց պատասխանները ես գտա տարիների ընթացքում: Այս բեմադրությունները կարեւոր նշանակություն ունեն իմ ստեղծագործական կյանքում: Դրանք մեծ աշխատանքի ու հաշվարկների արդյունք են, որոնք եւս արդեն ունեն իմ աշխատանքային ձեռագիրը, որը կզգաք նաեւ իմ այլ բեմադրությունների մեջ:

Մալենան, ի դեպ, անկեղծորեն նշել է, որ դատելով հանրային արձագանքից՝ հաղթանակին սպասում էր: Իսկ դու սպասելիքներ ունեի՞ր:

Անկեղծ ասած՝ ամեն տարի բոլորս աշխատում ենք տվյալ ստեղծագործության շուրջ, որպեսզի հաղթենք: Այսինքն՝ մեր գերնպատակը ոչ թե, պարզապես, մասնացությունն է եղել, այլ՝ հաղթանակը, իսկ եթե ոչ հաղթանակը, գոնե լավ հորիզանականը, հիշվող երգն ու բեմադրությունը: Բայց այս տարի ինձ մոտ լրիվ այլ տրամադրություն էր. ես վախենում էի երազել հաղթանակի մասին, վախենում էի բարձրաձայնել, որ մենք շատ լավ տպավորություն ենք թողել, անգամ Մալենային վախենում էի ասել, որ նա լավագույնն է ու որ մենք հաղթելու ենք: Մինչեւ վերջին վայրկյանը ես ինձ հետ էի պահում այդ երազանքից ու էմոցիաներից, քանի որ դրանք հետագայում վերածվում էին սթրեսի ու բարդույթների, սխալների, որոնց վրա պետք է կրկին աշխատել: Այս հաղթանակն ինձ համար շատ սպասված էր, դա բարձրագույն երազանք էր:



Ըստ քեզ՝ առհասարակ ի՞նչ է պետք «Եվրատեսիլում» հաղթանակի համար:

Նախ՝ պետք են ճիշտ էմոցիաներ, պետք է ամեն մեկն իր գործն անի: «Եվրատեսիլում» չպետք է ռեժիսորը զբաղվի երգի ընտրությամբ, երգի հեղինակը խառնվի բեմադրության կամ երգչի հագուստի ընտրության մեջ… Պրոդյուսերական թիմը պետք է յուրաքանչյուր կետի շուրջ տարբեր մասնագետների հետ աշխատի, եւ ամենակարեւորը՝ վստահի նրանց: «Եվրատեսիլում», միգուցե, մեզ տարիներ շարունակ պարտություն բերել էր այն, որ մենք, չեմ ասի, թե խանգարել ենք մեկս մյուսին, բայց զբաղվել ենք տարբեր բաներով, ինչը, առհասսարակ, ցանկացած գործում սխալ է: «Եվրատեսիլում» պետք է լավ, հիթային ստեղծագործություն,կրկնվող բառեր, ազդեցիկ կերպար ու փայլեր, գույներ, շեշտադրված դետալներ, որոնց հետ առաջացնում ես այն հետաքրքրությունը, որը սպասում են տվյալ մրցույթից:

Ենթադրում եմ, որ դու կրկին ներառված ես լինելու նաեւ մեծերի «Եվրատեսիլի» աշխատանքներում: Մինչ մասնակցի ընտրությունը, արդեն զգո՞ւմ ես, թե այս տարի, օրինակ, ինչն է լինելու թրենդային մրցույթում, որպեսզի գնաս հենց այդ ուղղությամբ:


Իհարկե, պետք է հմտորեն հետեւս տվյալ տարվա թրենդներին՝ նորաձեւությունից սկսած, երգի ոճային կոնցեպտից վերջացրած: Ամեն ինչը պետք է լինի տվյալ տարվա կամ ապագայի ինչ-որ դետալներով, որոնք կբերեն տարբեր ճաշակի տեր մարդկանց զարմանքին ու գնահատականին: Այս տարի դեռ չգիտեմ, թե որքանով ներառված կլինեմ մեծերի «Եվրատեսիլի» աշխատանքներում, որովհետեւ դեռ չի հասունացել այն կետը, որ հստակեցում լինի մասնակցի, երգի կամ տեսահոլովակի մասին: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ սպասում եմ առաջարկին, բայց կասեմ, որ ես գիտեմ ու հաշվի եմ առնում մեր բոլոր թերացումները, ու փորձում տանել ամեն ինչ ճիշտ ճանապարհով: Այս տարի սպասումներս շատ տարբեր են: Ինքս կուզեի այս տարվա մրցույթում տեսնել բոլորովին նոր արտիստի՝ հանրությանը անհայտ մեկին, որը կլինի պարզապես տաղանդավոր մի մարդ, որն, ուղղակի, չի ունենա կորուստների, իր կարիերայի գիծը քանդելու վախ, չի գնա մեծ սպասելիքներով, այլ՝ կմեկնի մեր երկիրը ներկայացնելու՝ ուղղակի երգելով ու հանուն հաղթանակի: Իհարկե, երազանքի նման է «Մանկական Եվրատեսիլում» տարած հաղթանակից հետո նաեւ մեծերի «Եվրատեսիլի» հաղթանակը, բայց դա հրաշալի կլիներ՝ ինչպես «Եվրատեսիլում» մեր դիրքի, այլնպես էլ Հայաստանի հետագա զարգացման ու մեր ինքնավստահության համար:



Արթուր, մեր պատվիրակությունը վերադարձավ, բայց դու նրանց հետ չէիր: Ի՞նչն է քեզ պահել Փարիզում:


Շատ կցանկանայի մեր պատվիրակության հետ վերադառնալ Հայաատան, որովհետեւ այն բոլոր էմոցիաները, որ ունեինք այստեղ, կուզեի կիսել իմ ընկերների, հարազատների ու այն մարդկանց հետ, որոնք եկել էին դիմավորելու մեր պատվիրակության անդամներին: Չվերադարձա մեկ պատճառով՝ քանի որ ավարտվեց տարին, ավարտվեց իմ ամբողջ տարվա ծանր աշխատանքային փուլը, ես ուզում էի փոքր-ինչ մենակ մնալ, շարունակել հանգիստս, ու գլխավոր նպատակս էր Ամանորի գիշերն անցկացնել հորս հետ: Հիմա արդեն Գերմանիայում եմ՝ ընտանիքիս հետ, որոնց հետ նշեցի տոները:


Մենք խոսեցինք «Եվրատեսիլի» մասին, բայց հարկ է նշել նաեւ, որ դու հայկական շոու-բիզնեսի, գրեթե, բոլոր պահանջված հայտնիների հետ ես աշխատում. ո՞րն է քո ամենասիրելի աշխատանքն ու համագործակցությունը:

Այո, իմ կյանքում կան այլ հետաքրքիր ստեղծագործական ուղղություններ եւս, որոնցով ես ապրում եմ: Ինձ համար, սակայն, չկան շատ սիրված ու չսիրված գործեր, ինձ համար կան ստացված ու չստացված աշխատանքներ: Տարբեր ուղղվածություններում ունեմ սիրված աշխատանքներ, կառանձնացնեմ, օրինակ, Սարոյի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենհամերգը: Որպես ռեժիսորի՝ այն ինձ համար ամենաստացվածներից է: Որպես տեսահոլովակներ՝ կառանձնացնեմ Սրբուկի ու Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան տեսահոլովակները, Էրիկի «Սիրո պանդեմիայի» կոնցեպտը, շատ սիրում եմ Արմինկայի հետ արված բոլոր տեսահոլովակները, Էմմիի հետ արված բոլոր աշխատանքները: Կան արտիստներ, որոնց հետ կարող եմ անվերջ աշխատել ու չհոգնել: Շատ եմ կարեւորում միջազգային նախագծերը, որոնք ինձ կանգնեցրել են ճիշտ ուղղու վրա: Իմ ստեղծագործական կյանքում եղել են նաեւ այնպիսի աշխատանքներ, որոնք ես չստացված եմ համարում, քանի որ դրանք չեն ստացվել այնպիսին, ինչպիսին ես եմ պատկերացրել:




Վերջերս ավարտին մոտեցավ նաեւ «Դիմակահանդես» նախագիծը, որի ռեժիսորն ես: Հե՞շտ էր Հայաստանում նման նախագիծ իրականացնելը՝ հաշվի առնելով ոչ միայն դիմակները, այլեւ՝ խիստ գաղտնիությունը:

«Դիմակահանդեսն» իմ սիրելի միջազգային ֆորմատներից է, որտեղ կա շատ ստեղծագործելու հնարավորություն, անկախություն, որովհետեւ գիտես այն կանոնները, որոնցով կարող ես առաջնորդվել, եւ նրանք, որոնք կարող ես շրջանցել ու ծավալվել ստեղծագործական առումով: Ի սկզբանե ես շատ վախենում էի այս նախագծից, քանի որ այն տարբեր երկրներում մաքսիմալ մասշտաբային է ներկայացվել: Մտավախություն ունեի, որ ինչ-որ կետում կարող ենք թերանալ, ինչ-որ հարցում կարող է դժվար լինել, բայց փառք Աստծո՝ մենք ունեինք հրաշալի թիմ, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք աշխատում էին այս նախագծի շուրջ:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում