«2021-ին ամենաշատ կորուստներն եմ ունեցել ... թե՛ մարդկային, թե՛ ընկերական, թե՛ ֆինանսական, թե՛ աշխատանքային»․ Իրինա Այվազյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«2021-ին ամենաշատ կորուստներն եմ ունեցել ... թե՛ մարդկային, թե՛ ընկերական, թե՛ ֆինանսական, թե՛ աշխատանքային»․ Իրինա Այվազյան




Դերասանուհի Իրինա Այվազյանը հետեւորդների հետ կիսվել է տոնական ֆոտոշարքով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել տոնածառի ֆոնին։ Նա կրում է զգեստ, որը համադրել է երկարաճիտների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել է ընդգծված շպար։ «Թվում էր՝ իմ ապրած ամենավատ տարին 2020-նն էր, բայց 2021-ը գերազանցեց 20-ին... երկար չեմ պատմի, բայց 2021-ին ամենաշատ կորուստներն եմ ունեցել ... թե՛ մարդկային, թե՛ ընկերական, թե՛ ֆինանսական, թե՛ աշխատանքային... ու էսպեեես շարունակ.. իհարկե նաև ունեցել եմ հաշված ձեռքբերումներ, որոնք ու ովքեր անգին են ու էդ ամենի մեջ միակ ինձ ապրեցնողներն էին.. մմմ՜ 2021 ջաաա~ն . ինձ մի պահ թվաց, թե պարտվում եմ քեզ.. բայց ես քեզ հաղթել եմ, որովհետև, երբ ՚՚քեզնից՚՚ ոտքս սայթաքեց, մյուս ոտքս էնքան ուժեղ ընկավ ու մնաց 2022-ի վրա, որ չես էլ պատկերացնում», - գրել է Իրինա Այվազյանը։