Առնանդամի մեծացման միջոցներ․ արդյո՞ք դրանցից որևէ օգուտ կա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առնանդամի մեծացման միջոցներ․ արդյո՞ք դրանցից որևէ օգուտ կա




Եթե դուք գոնե մեկ անգամ արել եք «անդամի մեծացում» որոնում համացանցում, ապա հստակ գիտեք, թե ինչ պոպուլյար թեմա է սա։ Հարցումների քանակը միլիոններով է հաշվում, իսկ որոնման արդյունքներում կարելի է գտնել տարբեր հաբերի, թուրմերի ու ներարկումների գովազդներ, որոնք ենթադրաբար պետք է օգնեն այս ինտիմ հարցում։ Սակայն արդյո՞ք դրանք որևէ էֆեկտ տալիս են իրականում։ Պատասխանը լակոնիկ է ու պարզ․ Ո՛Չ։ Դրանք չեն ազդում։ կարելի է ավելի բարդ պատասխան էլ տալ․ «Մինչ օրս չի եղել ոչ մի քսուք, հաբ ու այլ նմանօրինակ միջոց, որը կարողանա արդյունավետորեն ազդել առնանդամի մեեծացման վրա», - ասում է Վաշինգտոնի համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Թոմաս Ուոլշը։ Այլ կերպ ասած, անհնար է մեկ ներարկումով մեծացնել այս օրգանը։

Որպեսզի հասկանաք թե ինչու, եկեք 100-րդ անգամ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում էրեկցիան։ Տղամարդու առնանդամն իրենից ներկայացնում է անոթներով հագեցած մարմին, որը գրգռվելիս լցվում է արյունով։ Այն ամրացած է տազի ոսկորներին, ոստի դրանով դժվար է մանիպուլյացիաներ անել։ Տղամարդկանց մեծամասնության համար առնանդամի առավելագույն չափսը այն չափսն է, որին այն հասնում է սեռահասունացման շրջանում։ Ինչպես պնդում է Բեյլորի բժշկական քոլեջի ռեպրոդուկտիվ բժշկության ու վիրաբվբուժության ամբիոնի ղեկավար ուրոլոգ Լարրի Լիպշուլցը, այն միջոցները, որոնք նպաստում են արյան ավելի ակտիվ շրջանառության այս օրգանում, կարող են օգնել էրեկցիային ավելի արագ հասնելուն, բայց ոչ չափսի փոփոխմանը։

Բարեբախտաբար, տղաամարդկանց մեծամասնությանը այս հարցում օգնություն պետք չէ։ Անդամը մեծացելուհարցում օգնության դիմողների մեծ մասը միանգամայն նորմալ չափսեր ունեն, նշում է Լիպշուլցը։ Նրա խոսքերով, նման դիմումների հիմքում հիմնականում ինչ որ անզգույշ ակնարկ է ընկած, որն արվել է զուգընկերուհու կողմից՝ ասենք ինչ որ պոռնոֆիլմ դիտելու ժամանակ։ «Ինձ թվում է, որ տղամարդիկ պատկերացում չունեն, թե որ չափսն է նորմալ։ Ուստի շատերը սկսում են մտածել, որ իրենց անդամը փոքր է, մինչդեռ այն միանգամայն նորմալ չափսի է», — ասում է Լիպշուլցը։ Journal of Sexual Medicine պարբերականի տվյալներով, տղամարդու անդամի միջին չափը գրգռված վիճակում կազմում է 14 սանտիմետր ու ինչպես ցույց են տվել հետազոտությունները, դա միանգամայն բավարար է կանանց մեծամասնության համար։

Փոխանակ անդամը մեծացնելու մասին մտածելը, ավելի լավ է մտածեք, թե ինչպես երկարաձգեք էրեկցիան։

Եթե Ձեզ իրոք անհնագստացնում է անդամի չափը, ապա պետք է հասկանալ սկզբի համար, թե ինչ է այն շրջապատում։ Լիպշոուլցի խոսքերով, դիմումների ևս մի տարածված պատճառ է հանդիսանում փորը, որը փորացնում է անդամի վիզուալ չափերը։ Պարզապես նիհարեք ու կգտնեք պակասող սանտիմետրերը։ Սակայն եթե Ձեր անդամն իսկապես փոքրանում է, ապա դա կարող է վկայել հիվանդության մասին։ «Որոշ հիվանդություններ, ինչպիսին է օրինակ էրեկտիլ դիսֆունկցիան, կարող են վնասել առնանդամին ու ժամանակի ընթացքում փոքրացնեն դրա չափը», — ասում է Ուոլշը։ Նա խորհուրդ է տալիս բժշկի դիմել նման դեպքերում։ Ընդ որում, այս կերպ դուք ոչ միայն ձեր առնանդամին կօգնեք, այլև ստժրտին, որովհետև կա սերտ կապ՝ էրեկտիլ դիսֆունկցիայի ու սրտանոթային համակարգի խնդիրների միջև։

Մեկ այլ օրինակ կարող է լինել Պյերոնի հիվանդությունը, որի դեպքում առնանդամը ճկվում է սպիանման հյուսվածքի պատճառով։ Եթե դուք նկատել է, որ ձեր օրգանը սկսել է շատ թեքվել էրեկցիայի ժամանակ, ապա դիմեք բժշկի, իսկ եթե դուք միանգամայն առողջ եք ու պարզապես փորձում եք ավելի մեծ հաճույք ստանալ անկողմնում, ապա չափսերի մեծացման մտածելու փոխարեն, ապա ավելի լավ է ազատվեք ավելորդ քաշից ու բարելավեք Ձերր սրտանոթային համակարգգի աշխատանքը և կբարելավեք նաև ձեր անկողնային կյանքը։

Ահա թե ինչն է օգնում կանխարգելել էրեկտիլ դիսֆունկցիան․
Օրական 30 րոպե, կամ էլ շաբաթական 15 րոպե զբաղվեք միջին ինտենսիվության մարզանքով։
Ավելորդ քաշի դեպքում, 5-10% իջեցրեք այն։
Մեծ քանակությամբ բանջարեղենի ու մրգերի, ինչպես նաև հացահատկային ու լոբազգի կուլտաուրաների սպառումը շատ օգտակար է։ Փոխարենը, սահմանափակեք շաքարը փոխարինող նյութերի ու գազավորված քաղցր ըմպելիքների սպառումը։
Օրական ոչ ավել, քան 1-2 բաժին ալկոհոլ օգտագործեք։
Դադարեք ծխել։

Ու վերջում, խորհուրդ ենք տալիս հիմարություններ չանել՝ ձգտելով մեծացնել ձեր առնանդամի չափսերը։ Մի դիմեք հիվանդանոցների, որոնք խոստանում են արագ լուծել ձեր խնդիրները ու կիսաօրինական վիրահատություններ են անում։ Նման վիրահատությունները կարող են ոչ ցանկալի արդյունքներ էլ ունենան։