Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը ծովափնյա հանգստից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը ծովափնյա հանգստից




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ծովափնյա հանգստի ժամանակ։



Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ գույնի, եթերային զգեստ, ինչը համադրել է երկնագույն կոշիկների եւ ձոքրիկ պայուսակի հետ։ Նազենիի մազերը հավաքված են, առանց շպարի է։ «Ամեն օր նայում եմ ինչպես է արեւը ծագում, մի՞թե ավելի ջերմացնող բան կա աշխարհում․․․ Արեւածագի մեջ հույսի ծագն է ու ապրելու ուժը», - գրել է հաղորդավարուհին։



«Էս աշխարհի արհեստական աղմուկը չի թողնում, որ ինքներս մեզ լսենք: Ասես ինչ-որ մի անտեսանելի կոճակի սեղմումով միանում է օրվա «աղմուկը», քննարկվում ու մեռնում՝ ապրելով ընդամենը 24 ժամ: Հետո միանում է խառն ու քաոսային երաժշտությունը, որ էլի զբաղեցնի մեզ: Հետո ստեղծվում են նոր հավելվածներ, որ նորից ու կրկին զբաղեցնեն մեզ...

Իսկ Մարդն իրականում մնում է անգործ, անգործողություն և առանց իրեն:

Մնում է խառը հնչյունների և անօգուտ գործողությունների հորձանուտում... և էնքան քչերի բախտն է բերում տեսնել էդ «բեմադրված» աշխարհը կողքից... և հասկանալ, որ իրեն հա քաշքշում են տարբեր կողմերից՝ զբաղեցնելով,,, որ հանկարծ ինքնուրույն չգործի, որ հանկարծ ինքն իրեն չլսի...

Ես սովորել եմ ինձ քաշել-հանել աշխարհի աղմուկներից, չպարել այն պարը, որ պարտադրվում է բոլորին, չլսել այն աղմուկը, որ երաժշտություն են կոչում չգիտես ինչու, և չշփվել այն բառաշարով, որը երբեմն մնում է երեք խղճուկ բառիկների ինտերվալում:

Ես սովորել եմ հասկանալ ու գնահատել միայնությունը, որում ավելի շատ անկեղծություն և շփում կա, քան ամբոխավար ու ճչացող «շրջապատներում», կիսատված ու խարխլված ընտանքիներում կամ ճաքապատ հասարակություններում:

Ձևապաշտական աշխարհը վաղուց է սպառել իրեն, բայց դեռ իներցիայով տանում է իր հետևից հազարավորների:

Ես գերադասել եմ միշտ բովանդակ միայնությունը, քան անբովանդակ ու ձևական շփումները:

Բովանդակությունը աշխարհաստեղծման հիմքում է. ինչպես խոսքը, միտքը, արարը, ստեղծագործն ու արվեստը:

Մարդը բովանդակություն է, եթե ոչ՝ միայն իր ձևի մեջ չափազանց պարզունակ , երբեմն նույնիսկ այլանդակ կամ տձև կլիներ:

Աշխարհի աղմուկը օրեցօր թանձրանում է՝ ձյութի պես պատելով մեր էությունն ու չթողնելով ազատորեն ապրել:

Իսկ մարդու միակ ունեցվածքն իր ազատությունն էր ու միտքը:

Երկուսն էլ տարան:

Աստծո ստեղծածը իր, իսկ կամքով հրաժարվեց նրա պատկերից ու դարձավ անդեմ:

Մի օր էս ամբողջը սկսելու է շարժվել հակառակ ուղղությամբ, վստահ եմ, ու նորից կծնվի խոսքը... հետո՝ Աշխարհը բովանդակ: (հատված #ՆՀ)»,- ավելի վաղ գրել էր նա։