Հայտնի են «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունները



Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (HFPA) հայտարարել է «Ոսկե գլոբուս 2022» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունը։ Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանցել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։

 
 Այս տարի 79-րդ մրցանակաբաշխության արարողությունն ուղիղ չի հեռարձակվել, այդ պատճառով հաղթողների անունները հրապարակվել են մրցանակաբաշխության Twitter-ի էջում։

«Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» է արաժանացել Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմությունը», իսկ ճապոնական «Նստիր իմ մեքենայի ղեկին» դրաման մրցանակ է ստացել որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։