Լրահոս

Աստղագուշակ՝ հունվարի 11-ի համար




Խոյ. 

Ֆինանսական հարցերում զգուշավորություն պահպանելն ամենեւին էլ չէր խանգարի ձեզ: Հեշտ գումար աշխատելու գայթակղիչ առաջարկներով հանդես եկող մարդկանցից պարզապես հեռու մնացեք: Փորձեք չտրվել բացասական էմոցիաներին: Գործեք խելամտորեն:

Ցուլ. 

Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարելու լավի եւ վատի միջեւ: Նույնիսկ այդ ընտրությունը ձեզ համար կլինի բավական բարդ: Ձեր եռանդն այսօր չի արդարացնի իրեն եւ արդեն օրվա երկրորդ կեսին կզգաք հոգնածություն: Խուսափեք բացասական զգացումներից:

Երկվորյակ. 

Այժմ հարմար ժամանակ է աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Ստիպված կլինեք շատ հարցեր կարգավորել ինքնուրույնաբար: Մի տաքացեք եւ տաք գլուխ որոշումներ մի կայացրեք: Հանձնարարությունները ժամանակին կատարելու համար որեւէ խոչընդոտ չկա:Խոշոր գնումներից զերծ մնացեք:

Խեցգետին. 

Եռանդով լի կլինեք ողջ օրվա ընթացքում: Կուտակված հարցերը ձեզ են սպասում, այնպես որ հարկ է րոպե առաջ ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: Օգտակար է յուրացնել նոր հմտություններ, որոնք ձեզ կարող են ուղղորդել հետագա կյանքի ընթացքում: Շրջապատի օգնությանը պարզապես հույս դնել պետք չէ:

Առյուծ. 

Կյանքը, նույնիսկ ձեր համար անակնկալ կողմով կերեւա ձեզ շնորհիվ մարդկանց, որոնք կհայտնվեն ձեր կյանքում` իրեն գաղափարներով եւ առաջարկներով: Սիրելիի օգնությամբ խնդիրների մի մասը պարզապես դյուրությամբ կլուծեք: Հետաքրքիր նախագծեր եւ գաղափարներ կծնվեն ձեր գլխում:


Կույս. 

Ուժերը կենտրոնացրեք եւ խուսափեք սթրեսներից: Այժմ դուք շատ զգայուն եք եւ շուտ վիրավորվող: Ամեն մի մանրուք կարող է ձեզ հանել հունից: Ձեր էներգիան դրական հուն ուղղորդեք: Ավելի շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք ձեզ հաճույք կպատճառեն:

Կշեռք. 

Նոր գործեր կարող եք սկսել: Կարելի է նաեւ այսօր կարեւոր որոշումներ կայացնել, զբաղվել աշխատանքային հարցերով: Կարող եք նաեւ նոր եկամուտների աղբյուրներ որոնել: Սակայն հիշեք, որ ողջ պատասխանատվությունը դուք եք ստանձնելու: Վատ ժամանակ չէ շրջապատն ընդարձակելու համար: Հարմար կլինեն ուղեւորություններն ու մտերիների հետ հանդիպումները:

Կարիճ. 

Սահմանափակեք անցանկալի գործերով զբաղվելը: Ժամանակատար եւ բարդ գործերից այսօր պարզապես հրաժարվեք: Զգույշ եղեք էլեկտրական սարքեր օգտագործելիս: Օրը հարմար է ինքնամեկուսացման եւ ներհայեցողության համար:

Աղեղնավոր. 

Օրը կարող է լինել բավականին հակասական: Մի կողմից դուք կլինեք շատ ակտիվ եւ պատրաստ արդյունքների հասնելու համար ջանքեր ներդնելու, սակայն մյուս կողմից հնչող առաջարկները կարող են լինել ուղղակի հիասթափեցնող, ինչը ձեզ թեւաթափ կանի: Անկեղծ եւ բաց խոսակցությունը կարող է ամեն բան իր տեղը գցել:

Այծեղջյուր. 

Անձնական եւ ընտանեկան հարաբերություններում հնարավոր է հայտնվեն խնդիրներ, որոնք կառաջանան փոխադարձ անհասկացողությունից: Եթե սիրելի պահվածքում ինչ որ բան ձեզ դուր չի գալիս, ավելի լավ է այդ մասին խոսել, քննարկել, քան լռել ու ներամփոփվելով խնդրահարույց վարքագիշ դրսեւորել: Հանգիստ մթնոլորտում պարզաբանումները ամենից լավ լուծումն են այս դեպքում:

Ջրհոս. 

Օրը հարմար է հանգստանալու համար: Ցանակալի է, որ ինքնամեկուսանաք եւ նվիրվեք ընթերցանությանը: Որեւէ նոր գործ մի սկսեք այսօր: Ավելի լավ է ժամանակ հատկացրեք եւ զբաղվեք ինքներդ ձեզանով, հատկապես, որ առողջական շատ հարցեր կան կարգավորելիք:

Ձկներ. 

Կարելի է պլաններ կազմել, խոստումներ տալ գործընկերներին: Կարող եք նաեւ զբաղվել տեղեկությունների հայթայթմամբ: Ժամանակն օգտագործեք իրական եւ վիրտուալ կապերը թարմացնելու համար: Մի անտեսեք փորձառու եւ սրտացավ մարդկանց խորհուրդները: