Ջիջի Հադիդից բաժանվելուց հետո Զեյն Մալիկը գրանցվել է ծանոթությունների կայքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջիջի Հադիդից բաժանվելուց հետո Զեյն Մալիկը գրանցվել է ծանոթությունների կայքում




Երգիչ Զեյն Մալիկը գրանցվել է «WooPlus» ծանոթությունների կայքում․ այն ներկայացվում է որպես հարթակ, որում հնարավոր է ծանոթանալ փարթամ կազմվածքով մարդկանց հետ, հայտնում է The Sun պարբերականը։

Դեռ 2016թ․-ին Զեյնը Billboard-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն դուր են գալիս գիրուկ աղջիկները, հայտնում է Peopletalk-ը։

Լրագրողներին հաջողվել է համոզվել, որ կայքում գրանցված տղամարդն, իսկապես, Զեյն Մալիկն է, հատուկ հավելվածի միջոցով, որն օգտագործում է դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան՝ օգտատերերի ինքնությունը հաստատելու նպատակով։ Կայքը, որում հայտնվել է երգչի էջը, հետեւորդներին խոստանում է «մեծ գեղեցիկ կնոջ գտնել»։

Անցած աշնանը Ջիջի Հադիդի ընտանիքում սկանդալ է բարձրացել։ Նրա նախկին սիրելիի՝ Զեյն Մալիկի դեմ քրեական գործ է հարուցվել։ Մոդելի մայրը երգչին մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։