Հայտնի է Samsung Galaxy S22-ի թողարկման ամսաթիվը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է Samsung Galaxy S22-ի թողարկման ամսաթիվը




Փետրվարի 8-ին կկայանա Samsung Galaxy S22 շարքի առաջատար սմարթֆոնների շնորհանդեսը, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով կորեական DDaily պարբերականը:

Համաձայն ինսայդերների բացահայտումների, որոնք հաստատել են սմարթֆոնների թողարկման ամսաթիվը, Samsung-ի հաջորդ միջոցառումը տեղի կունենա փետրվարի 8-ին: Աղբյուրները պատմել են, որ ընկերությունը համաձայնել է Galaxy Unpacked 2022-ն անցկացնել այդ օրը: Հունվարի վերջին կորեական կորպորացիան կսկսի այդ մասին տեղեկացնել լրագրողներին եւ բլոգերներին։

Samsung-ի անանուն ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ ընկերությունը միջոցառմանը երեք Galaxy S22 սմարթֆոն կցուցադրի: «Նախնական պատվերների մեկնարկը նախատեսված է փետրվարի 9-ին, ֆլագմանների վաճառքը կբացվի փետրվարի 24-ին»,- ասել է աղբյուրը։ Առաջին սմարթֆոնները կվաճառվեն փետրվարի 21-ին: Ըստ ամենայնի, Samsung-ը ամբողջ աշխարհում վաճառքները միաժամանակ կսկսի:

Բացի այդ, ինսայդերները պարզել են, որ Samsung-ը փետրվարի 28-ից մարտի 3-ը Բարսելոնայում մարքեթինգային նպատակներով կօգտագործի MWC-2022 ցուցահանդեսը: Ընկերությունը կցուցադրի ֆլագմանները եւ կցուցադրի Galaxy էկոհամակարգի նոր հնարավորությունները:
Սպասվում է, որ կորեական ընկերությունը փետրվարին կներկայացնի Galaxy S22, S22+ եւ S22 Ultra ֆլագմանները։