«Գնում եմ, որ գամ ժպիտով, միշտ ժպիտով»․ Սերժ Թանկյանի գրառումը հայ-ադրբեջանական սահմանին զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գնում եմ, որ գամ ժպիտով, միշտ ժպիտով»․ Սերժ Թանկյանի գրառումը հայ-ադրբեջանական սահմանին զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին





Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր թվիթերյան միկրոբլոգում հերթական գրառումն է արել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի ու վերջին միջադեպի մասինզոհերից մեկին, որի հետևանքով 3 ժամկետային զինծառայող է զոհվել։ Նա հրապարակել է զոհվածների մեկի՝ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը և կից գրառում արել․


«Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:

Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ Այսօր ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա Ղարիբյանը»

Սերժ Թանկյանը գրառման վերջում մեջ է բերել Ռուդիկի՝ 2021 թվականի գրառումներից մեկը․ «Գնում եմ, բայց կվերադառնամ՝ միշտ ժպտալով»։


Տեղեկացնենք, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։