Միրնա Բզդիգյանը՝ «Միսս Աշխարհ 2021»-ի հետաձգման ու հայրիկի հետ վերամիավորվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միրնա Բզդիգյանը՝ «Միսս Աշխարհ 2021»-ի հետաձգման ու հայրիկի հետ վերամիավորվելու մասին




«Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի համար 2021-ը նշանավորվել է ոչ միայն մրցույթում տարած հաղթանակով եւ «Միսս Աշխարհ» մրցույթին մասնակցությամբ, այլեւ՝ անձնական ու ընտանեկան մի շարք ձեռքբերումներով: Թեեւ հայ գեղեցկուհու երազանքը կիսատ մնաց, քանի որ կորոնավիրուսի պատճառով «Միսս Աշխարհ» մրցույթը մեկնարկից կարճ ժամանակ անց հետաձգվեց, Միրնան չի տխրում. նա համոզված է՝ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում 19-ամյա գեղեցկուհին վերհիշել է «Միսս Աշխարհ»-ի ամենակարեւոր դրվագները, խոսել իրեն հաջողություն բերած տարվա ու նոր սպասումների մասին:

Անկախ հանգամնանքներից՝ Միրնան իրեն բախտավոր է համարում, որ կարողացել է «Միսս Աշխարհ» մրցույթի մի մասնիկը դառնալ.

««Միսս Աշխարհ» մրցույթը մեծ հարթակ է, որտեղ կարող էի Հայաստանը ներկայացնել նման կարեւոր բեմից, բայց, ցավոք, այն դեռեւս անավարտ մնաց, քանի որ մասնակիցներից մի քանիսը վարակվեցին կորոնավիրուսով: Մրցույթի հետաձգվելն իմ տրամադրության վրա մեծ ազդեցություն չունեցավ, քանի որ հասկանում եմ, որ մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ամբողջ աշխարհն է այսպիսի խնդիրների միջով անցնում: Ես կարծում եմ՝ ամեն ինչ իր ճիշտ ժամանակին է լինում ու փորձում եմ դրական նայել այս փաստին»:

Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է մարտի 16-ին. Միրնան նշեց, որ կազմակերպիչները մշտապես կապի մեջ են լինում մասնակիցների հետ, որպեսզի իրենց տեղյակ պահեն հետագա ընթացքի մասին:

Միրնան կարեւորում է տարբեր երկրների մասնակիցների հետ եւ նրանց մշակույթին ծանոթանալը, սակայն հայ գեղեցկուհին դժվարացավ առանձնացնել իր ֆավորիտներին:



Ամփոփելով 2021-ը՝ 19-ամյա գեղեցկուհին նշեց, որ մրցութային մեծ փորձն ու հաղթանակը չեն եղել տարվա իր միակ ձեռքբերումները.

«2021-ն ինձ տվեց ընտանեկան վերամիավորման հնարավորություն: Հայրս բնակվում է Սիրիայում, ես, եղբայրս ու մայրս՝ Հայաստանում: Անցած տարի կարողացանք հայրիկի հետ միանալ, ինչն ինձ համար շատ կարեւոր էր, քանի որ կյանքի դժվարություններից ելնելով՝ մեր ընտանիքը չէր կարողանում ամբողջական լինել, եւ Սիրիայի պատերազմից հետո առաջին տարին էր, որ մենք կրկին միասին էինք, ինչն ինձ համար մեծ նվեր էր: Առհասարակ, 2021-ը տարբերվեց նաեւ նրանով, որ, կարելի է ասել, իմ դեռահասության վերջին տարին էր, քանի որ 2022-ին կյանքի նոր փուլ կմտնեմ՝ 20 տարեկան կդառնամ: Իհարկե, տարիքը կապ չունի, բայց ես մտածում եմ, որ 20-ից հետո մարդը կյանքին այլ կերպ է սկսում նայել, բայց ուրախ եմ, որ հասցրի այսքան կյանքի փորձ ձեռք բերել 19 տարեկանում»:


Ամանորը Միրնան նշել է ընտանիքի հետ՝ ինչպես, որ երազում էր:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում