Արեւիկ Ուդումյանը նշում է ծննդյան օրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արեւիկ Ուդումյանը նշում է ծննդյան օրը




Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն այսօր նշում է ծննդյան օրը։

Երիտասարդ մայրիկն այդ առիթով նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։ Արեւիկը սեւ զգեստ է ընտրել ու արձակել մազերը։ Բնական դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջական է դարձել գլխազարդը։ «Նոր թիվ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Արեւիկը։



Օրեր առաջ տեղադրված լուսանկարներում Արեւիկը պատկերված էր ամուսնու՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Երեւանը սիրո քաղաք է, հուսամ՝ անսեր մարդիկ դա հասկացել են»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։