Լրահոս

«Մի ծախսեք ձեր ժամանակը անհամապատասխան եւ ցածր մակարդակի մտածելակերպի մարդկանց վրա»․ Ալեքսանդր Բաբասյան




Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել՝ կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ «Մարդ պետք է շատ, շատ, շատ գծուծ լինի սեփական ժամանակի հետ հարաբերությունների հանդեպ, մի ծախսեք ձեր ժամանակը անհամապասխան և ցածր մակարդակի մտածելակերպի մարդկանց վրա, մի ծախսեք նրա վրա ինչը չի մտնում ձեր երազանքների պլանների մեջ, մի վատնեք նրա վրա, որ վրեժխնդիր լինեք դավաճաններից կամ անգրագետներից։



Ես հենց այդպիսին եմ եղել, մտել եմ վեճերի մեջ, Ես շատ լավ հասկանում եմ թե ինչ է ատելությունը… Այդ ամեն ինչի արդյունքում դու վատնում ես քո ամենաթանկ ակտիվը… Ժամանակը…»,- գրել է նա։