Քիմ Քարդաշյանի սիրելին՝ Փիթ Դեւիդսոնը, կարող է 2022-ին վարել «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանի սիրելին՝ Փիթ Դեւիդսոնը, կարող է 2022-ին վարել «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը




Երեք տարվա ընդմիջումից հետո «Օսկար» մրցանակաբաշխությունը վարող կունենա։ Ամերիկյան կինոակադեմիայի ներկայաուցիչները ցանկանանում են երիտասարդ լսարանի ուշադրությունը հրավիրել մրցանակաբաշխության արարողության վրա եւ անկեղծորեն հույս ունեն, որ այդ խնդիրը լուծելու հարցում իրենց կօգնի Փիթ Դեւիդսոնը։ Page Six պարբերականի աղբյուրները պարզել են, որ կատակերգուի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Օսկարի» կազմակերպիչների հետ։

Քիմ Քարդաշյանի նոր սիրելին այժմ հայտնիության գագաթնակետին է, նրա անունը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների էջերում, այդ պատճառով երաժիշտը կարող է իր լսարանի ուշադրությունը կենտրոնացնել «Օսկարի» վրա։ Ամանորյա շոուն, օրինակ, որը կատակերգուն կազմակերպել էր երգչուհի Մայլի Սայրուսի հետ «NBC» հեռուստաալիքի համար, ավելի քան վեց միլիոն հեռուստադիտող է հավաքել։

Փիթ Դեւիդսոնն ամերիկացի հայտնի կատակերգու է։ Նա հայտնի է ոչ միայն SNL-ում կատարած աշխատանքով, այլեւ բազմաթիվ աստղերի հետ սիրավեպերով։ Նրա սիրելիների ցանկում են Արիանա Գրանդեն (դերասանը նույնիսկ նշանադրված է եղել երգչուհու հետ), Կայա Գերբերը, Ֆիբի Դայնեւորը եւ Քեյթ Բեկինսեյլը։