Dior-ը ներկայացրել է չինական նոր տարվան նվիրված հավաքածուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Dior-ը ներկայացրել է չինական նոր տարվան նվիրված հավաքածուն




Dior-ը հագուստի եւ աքսեսուարների հավաքածու է թողարկել ի պատիվ չինական նոր տարվա, որն այս տարի նշվելու է փետրվարի 1-ին, հայտնում է Hypebae-ն։



Վագրային պրինտի եւ կարմիր գույնի փոխարեն ապրանքանիշը նախապատվություն է տվել վարդագույնի երանգներին ու թիթեռներին։ Դրանք զարդարել են Lady Dior, Saddle, Book Tote, Lady D-Joy պայուսակները, հագուստը, D-Connect եւ Addict սպորտային կոշիկներն ու զարդերը։ Հավաքածուում օգտագործվել են նաեւ մոխրագույն, սպիտակ եւ ոսկեգույն գույները։



«Dior Lunar New Year» հավաքածուն արդեն վաճառքի է հանվել ապրանքանիշի կայքում, ինչպես նաեւ ընտրված խանութներում։ Իրերի արժեքը սկսվում է 250 դոլարից՝ բարակ շարֆի համար եւ հասնում մինչեւ 6500 դոլարի Lady Dior պայուսակի համար։