[Exclusive]. Վլադիմիր Արզումանյանի հարսանեկան նոր լուսանկարներն ու մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

[Exclusive]. Վլադիմիր Արզումանյանի հարսանեկան նոր լուսանկարներն ու մանրամասները



Երգիչ Վլադիմիր Արզումանյանի համար տարին սկսվեց կյանքի կարեւորագույն իրադարձությամբ. երգիչն ու նրա ընտրյալը՝ Աննան, հունվարի 8-ին միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին: Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Արցախում՝ ընտանիքի անդամների, մտերիմների ու հարազատների շրջապատում:

Վլադիմիրը NEWS.am STYLE-ին տրամադրել է իր հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել օրվա մանրամասները:

Վլադիմիրի եւ Աննայի ընտանիքի անդամները բնակվում են Ստեփանակերտում, բայց ամուսինները կշարունակեն իրենց համատեղ կյանքը Երեւանում, իսկ այս շրջանում մեղրամիսն են անցկացնում Դուբայում: Զույգի համար, սակայն, կարեւոր էր իրենց միությունը հենց Արցախում հաստատելը.



Վլադիմիրի խոսքով՝ հունվարի 8-ն իր մեջ առանձնահատուկ խորհուրդ չէր պարունակում, պարզապես որոշեցին ու հարսանիքը նշանակեցին հենց այդ օրը: Երգիչն, ի դեպ, խնջույքի ժամանակ անակնկալ է մատուցել կնոջը՝ նրա համար կատարելով իրեն նվիրված երգը: Հենց նույն օրն էլ կայացել է «Գնալով» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի հերոսուհին Աննան է: Անդրադառնալով անակնկալին՝ Վլադիմիրը նշեց, որ այն երկար էր ծրագրել, եւ դատելով Աննայի արձագանքից՝ այն ստացված էր: Խոսելով իր ստեղծագործական քայլերի մասին՝ երգիչը խոստացավ, որ 2022-ին պատրաստվում է անցնել ակտիվ աշխատանքի՝ կլինեն նոր երգեր, համագործակցություններ ու տեսահոլովակներ:

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթողի հետ զրուցեցինք նաեւ մրցույթում Հայաստանի գրանցած նոր հաղթանակի մասին: Երգիչը նշեց, որ անչափ ուրախ է Մալենայի հաջողությամբ, ու չթաքցրեց, որ այդ օրը, ոգեւորությանը զուգահեռ, վերհիշել է նաեւ իր հաղթանակն ու վերապրել նույն զգացողությունները: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ կրկին ուժերը փորձի «Եվրատեսիլ»-ում՝ Վլադիմիրը պատասխանեց.

«Երբ հստակ առաջարիկ լինի ինձ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու, այդ ժամանակ ավելի կոնկրետ որոշում կկայացնեմ»:



Երգիչը նաեւ տեղեկացրել էր, որ Աննան եւս սիրում է երգել, եւ դա նրա մոտ լավ է ստացվում:

Աննան, ի դեպ, նկարահանվել է նաեւ ամուսնու «Իմս» երգի տեսահոլովակում. երգը կրկին հենց նրան է նվիրված: Խոսելով կնոջ՝ երաժշտության հանդեպ հետաքրքրության մասին՝ Վլադիմիրը չի բացառել, որ, միգուցե, մի օր հանդես գան զուգերգով:

 
 Լուսանկարները՝ Էդգար Քամալյանի
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում