Լրահոս

Ջուլիա Ֆոքսը՝ Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին




Դերասանուհի Ջուլիա Ֆոքսը՝ ռեփեր Քանյե Ուեսթի նոր սիրելին, իր Forbidden Fruits պոդքասթի ընթացքում հերքել է լուրերն այն մասին, որ ինքն ու ռեփերը PR-ի նպատակով սիրավեպ ունեն։

«Միշտ կան մարդիկ, որոնք կարծում են, թե հայտնիների մասնակցությամբ յուրաքանչյուր սկանդալ բեմադրություն է։ Ես դա չեմ անում»,- ասել է նա։ Ավելին, նրա խոսքով՝ ինքը չի փորձում ոչինչ ծրագրել։ «Լսիր, ես հիմա պարզապես ապրում եմ պահով եւ ոչ մի սպասում չունեմ՝ չկան պիտակներ, նման ոչ մի բան։ Մենք պարզապես մարդիկ ենք, որոնք միմյանց ստիպում են իրենց ավելի լավ զգալ»,- հավելել է նա։

Ֆոքսը նաեւ մեկնաբանել է ռեփերի նախկին սիրելիի՝ Քիմ Քարդաշյանի եւ կատակերգու Փիթ Դեւիդսոնի սիրավեպը։ Նրա խոսքով՝ գործարարն իր հայտնիության պատճառով մշտապես լինելու պապարացիների ուշադրության կենտրոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում