Հայտնի է Միխայիլ Զելենսկու մահվան պատճառը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է Միխայիլ Զելենսկու մահվան պատճառը




Դոմինիկյան Հանրապետության բժիշկների եզրակացության համաձայն՝ հեռուստաղորդավար Միխայիլ Զելենսկին մահացել է սրտի նոպայի արդյունքում, որը պայմանավորված է եղել սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությամբ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը։

«Ըստ Դոմինիկյան Հանրապետության բժիշկների եզրակացության՝ Միխայիլ Զելենսկին 2022թ․-ի հունվարի 11-ին մահացել է սրտի նոպայի արդյունքում, որը պայմանավորված է եղել սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությամբ»,- ասել է Վենեսուելայում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Իվանովան։

Ավելի վաղ Իվանովան որպես Միխայիլ Զելենսկու մահվան նախնական պատճառ նշել էր սրտի կանգը։ Ներկայացուցչության տեղեկություններով՝ բժիշկները փորձել են փրկել հեռուստահաղորդավարի կյանքը, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել։