TMZ․ Քանյե Ուեսթը կասկածվում է երկրպագուին ծեծի ենթարկելու մեջ, որն ինքնագիր է խնդրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

TMZ․ Քանյե Ուեսթը կասկածվում է երկրպագուին ծեծի ենթարկելու մեջ, որն ինքնագիր է խնդրել




Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կասկածվում է երկրպագուին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, որը նրանից ինքնագիր է խնդրել, հայտնում է TMZ-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ռեփերը գիշերը՝ ժամը 3-ին, նախ հրել, ապա հարվածել է տղամարդու գլխին եւ իրանին, տեսանյութում տուժածը պառկած է ասֆալտին։ Երկրպագուն ինքնագիր էր խնդրել, ինչպես նաեւ արհամարհել է աստղին չլուսանկարելու խնդրանքը, ինչը զայրացրել է Քանյեին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երաժիշտը բղավել է, որ նրանք չեն հասկանում, թե ինչի միջով է ինքը հիմա անցնում։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Եթե իրավապահները հանգեն եզրակացության, որ Քանյեն մեղավոր է, ծեծի համար նրան վեց ամսվա ազատազրկում է սպառնում։