«Муз-ТВ»-ի դեմ դատական հայց է ներկայացվել Ֆիլիպ Կիրկորովի եւ Դավա Մանուկյանի պատճառով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Муз-ТВ»-ի դեմ դատական հայց է ներկայացվել Ֆիլիպ Կիրկորովի եւ Դավա Մանուկյանի պատճառով




Ռուսաստանցին դատարանի միջոցով «Муз-ТВ»-ից 24 մլն ռուբլի է պահանջում՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի եւ շոումեն Դավայի (Դավիթ Մանուկյան)՝ հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխությանը նորապսակների կերպարով ներկայանալու համար: Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Դատարանը ստացել է Սեմյոնովի հայցադիմումն ընդդեմ «Муз-ТВ»-ի՝ նախորդ տարվա հունիսի 4-ին Կիրկորովի եւ Մանուկյանի մասնակցությամբ միջոցառման հեռարձակման համար», - ասել է Մոսկվայի Բասմանի դատարանի ներկայացուցիչը:

Նշվում է, որ նման գործ առաջին անգամ է քննվելու ռուսական դատարանում:

2021 թվականի ամռանը տեղի ունեցած միջոցառմանը Ֆիլիպ Կիրկորովը բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ժամանել էր սպիտակ լիմուզինով, նրանք եղել են սեւ եւ սպիտակ սմոքինգներով, լուսանկարվել կիսամերկ տղամարդկանց հետ: Հաղորդավար Իվան Ուրգանտը նրանց ներկայանալը համեմատել է հարսանիքի հետ:

Նոյեմբերին Մոսկվայի Բասմանի դատարանն այս մրցանակաբաշխությունը հեռարձակելու համար տուգանել էր հեռուստաընկերությանը մեկ միլիոն ռուբլիով՝ անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզի համար վարչական հոդվածով: