Սկանդալի ֆոնին․ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղի կնոջ մոտ տեղի է ունեցել պոռթկում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սկանդալի ֆոնին․ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղի կնոջ մոտ տեղի է ունեցել պոռթկում




«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Քրիս Նոտի կինը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Նախօրեին պապարացիները նկարահանել են Թարա Ուիլսոնին, որը բղավելիս է եղել կայանված մեքենայում։ Կինը նստած էր ղեկին՝ դեմքը ձեռքերով ծածկած։ Ինչպես հաղորդում են լրագրողները, Ուիլսոնն այլեւս չի կրում ամուսնական մատանին: Հավանաբար Թարայի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունեցել։

Աղբյուրները նշում են, որ Ուիլսոնի փաստաբաններն արդեն պատրաստում են ամուսնալուծության փաստաթղթերը։ Մինչդեռ ինքը՝ Թարան, կոտրված է այն բանից հետո, երբ նրա ամուսնուն՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղին, մեղադրել են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ: 2021 թվականի դեկտեմբերին միանգամից մի քանի կին հայտարարել էր, որ տուժել է Քրիս Նոտի գործողություններից։

Այդ ժամանակից ի վեր, Քրիսն ու Թարան միասին չեն ապրում։ Ուիլսոնը վերցրել է երեխաներին եւ մեկնել Լոս Անջելես՝ Սուրբ Ծնունդը դիմավորելու։ Նոտն, իր հերթին, մնացել է Նյու Յորքում։ Ամուսինները միասին ապրել են 20 տարի, այդ բացը նրանց համար չափազանց ցավոտ է։ Առայժմ հայտնի աստղի կինը փորձում է պաշտպանել որդիներին։

Վերջերս Քրիս Նոտը հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում․ մի քանի կին հաստատել է դերասանի կողմից սեռական բռնության փաստը։ Առաջին դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեղում 2004թ․-ին, երկրորդը՝ Նյու Յորքում՝ 2015թ․-ին։ Այդ առնչությամբ Քրիս Նոտը վայրկենապես զրկվել է միանգամից մի քանի պայմանագրից, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները։


Աղբյուրը՝ Dni.ru