Ջենիֆեր Էնիսթոնը բացահայտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Էնիսթոնը բացահայտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը




Ջենիֆեր Էնիսթոնը, կարծես, բացահայտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը: Այլապես հնարավոր չէ 52 տարեկանում առանց դիմահարդարման այսքան հիանալի տեսք ունենալ։



Նախօրեին դերասանուհին կիսվել է լուսանկարներով, որոնցում կերպարանք է ընդունել անմիջապես արթնանալուց հետո։ Ոչ մի լուսանկարում նա շպարով չէ, անգամ ֆիլտր չի օգտագործել։ Ջենիֆերը չի կաշկանդվում մանր կնճիռներից։ Նա ժպտում է տեսախցիկին։ Օգտատերերն ուշադրություն են դարձրել Էնիսթոնի համար անսովոր վարսահարդարմանը։ Պարզվել է՝ գանգուր մազերի պատճառը օդի խոնավությունն է եղել։



Հիշեցնենք, որ ավելի քան 20 տարի Ջենիֆերը հավատարիմ է No white food diet («Սպիտակ գույնի ոչ մի ուտելիք) սննդի սկզբունքին։ Դերասանուհին բացառել է կարտոֆիլը, շաքարը, աղը, սպիտակ բրինձը, մակարոնը, ալյուրը, քաղցր յոգուրտներն ու պաղպաղակը։ Այսինքն, այն մթերքները, որոնց հաճախակի օգտագործումը ոչնչացնում է կոլագենը եւ առաջացնում կնճիռներ, ինչպես նաեւ հանգեցնում ավելորդ քաշի եւ ցելյուլիտի։

Աղբյուրը՝ PeopleTalk