Ինչպիսին կլինի 2022 թվականը. Մարկ Ցուկերբերգի կանխատեսումները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպիսին կլինի 2022 թվականը. Մարկ Ցուկերբերգի կանխատեսումները




Meta-ի ղեկավար, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը 2022 թվականը ներկայացնում է որպես մետաիրականության նոր դարաշրջանի և արհեստական բանականության հետ մարդու համագործակցության մեկնարկ։ РБК-ն
մի տեղ է հավաքել գործարարի՝ 2022 թվականի համար արված կանխատեսումները։

2021 թվականի ամռանը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, որ աշխատում է մետատիեզերքի վրա, որը հնարավորություն կտա տարածության միջոցով ֆիզիկապես զգալ մյուս մարդկանց ներկայությունը։ Այն նախատեսված է վիրտուալ իրականության սարքավորումների, մոբայլ հեռախոսների և խաղային սարքերի համար։ Գործարարի խոսքով՝ մետատիեզերքի ստեղծման համար կպահանջվի հինգ տարի, սակայն առաջին կարևոր քայլերը կարվեն 2022 թվականին։

Արդեն իսկ 2021 թվականի հոկտեմբերին Facebook-ը վերանվանվեց Meta-ի, իսկ Ցուկերբերգը պաշտոնապես ներկայացրեց իր նոր արտադրանքը՝ Metaverse-ը (մետատիեզերք)։ Այնտեղ հնարավոր կլինի ստեղծել ավատարներ, կահավորել տներ, «թվայնացնել» իրական կյանքի իրերը։ 2022 թվականին ընկերությունը կթողարկի նոր Project Cambria VR-սաղավարտները, որոնք հնարավորություն կտան ժեստերով և ձայնով կառավարել կյանքը մետատիեզերքում, իսկ ապագայում նաև մտքի ուժով։ Սարքավորումն ավատարի միջոցով կանդրադարձի մարդու միմիկան և հնարավորություն կտա կառավարել թվային առարկաներով։

Meta-ն նաև կփորձարկի վիրտուալ իրականության մեջ հեռավար աշխատանքի համար նախատեսվող Horizon Workrooms առաջին հավելվածը, որտեղ Oculus Quest 2 սարքավորման օգտատերերը կհանդիպեն ավատարների տեսքով։ Պաշտոնական թողարկումը նախատեսված է 2022 թվականին։ VR-սաղավարտներն արդեն ստացել են թարմացումները, որոնք անհրաժեշտ են հավելվածում լիարժեք աշխատանքի համար։

Բացի այդ, Ցուկերբերգը  հայտարարել է Microsoft ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին, որն աշխատում է վիրտուալ կորպորատիվ հարթակի իր տարբերակի՝ Teams-ի վրա։ Հիմա Workplace-ի օգտատերերի համար հասանելի կլինեն Teams-ի տեսակոնֆերանսները, իսկ Teams հավելվածում կհայտնվի Workplace-ի բովանդակությունը։ Այդպիսով, մետատիեզերքը կլինի միջհարթակային։

Զուգահեռաբար, Meta-ն ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչներին անվճար հասանելիություն է տվել Horizon Worlds VR-աշխարհին։ Այն փորձարկում են 2020 թվականից։ Horizon Worlds-ում Oculus Quest 2-ի օգտատերերը կարող են խաղալ, զբաղվել սպորտով և արվեստով, անցկացնել համատեղ հետազոտություններ։ 2022 թվականին հավելվածին հասանելիությունը կարող է ընդլայնվել և տարածվել ողջ աշխարհի վրա։

Ցուկերբերգը պատրաստվում է թողարկել կրելի էլեկտրոնիկայի մի ամբողջ շարք, որպեսզի ուժեղացնի այդ շուկայում Meta-ի մրցունակությունը։ 2021 թվականին Facebook-ը և Ray-Ban-ն արդեն ներկայացրել են խելացի ակնոցները, որոնք արտաքինից նման են սովորական ակնոցների, սակայն համալրված են տեսախցիկներով և հնարավորություն են տալիս կիսվել նկարահանած բովանդակությամբ, լսել երաժշտություն և զանգեր ընդունել։

2022 թվականի ամռանը Meta-ն նախատեսում է թողարկել խելացի ժամացույցներ, որոնք իրենց էկրանին կունենան երկու տեսախցիկ։ Սարքավորումը կստանա LTE աջակցություն։ Դիմացի տեսախցիկը կտեղադրվի էկրանին և այն հնարավոր կլինի օգտագործել տեսազանգերի համար։ Հիմնականը նախատեսված կլինի ֆոտոյի և վիդեոյի համար, ընդորում դա, էկրանի հետ միասին, հնարավոր կլինի հանել գադջեթի պատյանից և ինքնուրույն կիրառել։ Այդպիսի ժամացույցները կստանան ֆիթնես գործառույթներ, ներառյալ զարկերակաչափ։ Սարքավորումը կունենա մեսենջերներ և հավելվածներ։ Թերևս, դրա մեջ կկիրառվի Google-ի OC Android-ի հատուկ տարբերակ։ Նորույթի արժեքը կլինի մոտ 400 ԱՄՆ դոլար։

Ցուկերբերգը հայտարարել է, որ իր Chan Zuckerberg Initiative բարեգործական հիմնադրամը 2022 թվականին կբացի գիտական կենտրոն, որը կկենտրոնանա այնպիսի տեխնոլոգիաների վրա, որոնք օգնում են հասկանալ մարդու մարմնի կառուցվածքը։ «Պատկերացրեք, որ կա հնարավորություն արհեստական ինտելեկտը կիրառել կենսաբանական վիզուալացման համար, որպեսզի պարզել, թե ինչպես են գործում բջիջները և հյուսվածքները։ Կամ էլ հասկանալ, թե ինչպես քաղցկեղային բջիջների, հյուսվածքների և իմունային համակարգի փոխգործակցությունը նպաստում կամ կանխարգելում է ուռուցքի աճին։ Կամ էլ իմանալ, թե ինչպես են ուղեղն ու մարմինը փոխգործակցում, որպեսզի կարգավորեն ֆիզիոլոգիական և էմոցիոնալ վիճակը։ Մարդու կենսաբանության վերաբերյալ այդ դինամիկ և ինտեգրված պատկերացումների առկայությունը կարագացնի առաջընթացը բոլոր հիվանդությունների բուժման, կանխարգելման կամ էլ կառավարման ժամանակ»,- գրում է նա։

2022 թվականին Ցուկերբերգը Հարվարդի համալսարանին կից կբացի բնական և արհեստական ինտելեկտի ուսումնասիրության Կեմպների ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները կուսումնասիրեն արհեստական ինտելեկտի ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կենսաբանությունն ու բժշկությունը։ «Արհեստական ինտելեկտն ու բիոբժշկությունը միավորելով ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, նյարդակենսաբանության, կոգնիտիվ գիտությունների, վիճակագրության և մաթեմատիկայի փորձագետների հետ՝ մենք կկարողանայինք բացահայտել գործիքների միանգամայն նոր հավաքածու, որը կօգնի գիտնականներին ու բժիշկներին հասկանալ մարդկային օրգանիզմը»,- նշում է միլիարդատերը։