Լիբանանահայ երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանը շքեղ մկրտության կնքահայր է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիբանանահայ երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանը շքեղ մկրտության կնքահայր է դարձել




Լիբանանահայ սիրված ու ճանաչված երգիչ Ռազմիկ Ճուլֆայեանը, ում հանդիսատեսը ճանաչում է որպես Ռազի, օրերս դարձել է իր եղբոր դստեր մկրտության կնքահայրը:
  Մենք կարողացել ենք պարզել, որ մկրտության աննախադեպ արարողությունն իրակացվել է Անթիլիասի (Լիբանան) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում, այն հիշարժան է եղել հատկապես ներկաներով՝ եպիսկոպոսներ, բարձրաստիճան շատ հոգևորականներ։ Մկրտության արարողությունը նախագահել է Լիբանանի թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը։







 Նշենք, որ Ռազին բնակվում և գործունեություն է ծավալում Լիբանանում, բայց շատ հաճախ է լինում Հայաստանում: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Ռազին Երևանում ներկա գտնվեց իր ընկերոջ՝ սիրված երգիչ Սևակ Ամրոյանի, հարսանյաց արարողությանը։ Ռազմիկ Ճուլֆայեանը նաև աչքի է ընկնում բարեգործական գործունեությամբ՝ օգնելով լիբանանահայ երեխաներին և ուսանողներին: