Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն այն հանրային դեմքերից է, ով մշտապես ակտիվ է ինստագրամ սոցիալական հարթակում: Նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով իր ու իր ընտանիքի առօրյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանն այն հանրային դեմքերից է, ով մշտապես ակտիվ է ինստագրամ սոցիալական հարթակում: Նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով իր ու իր ընտանիքի առօրյան




Աստղիկը ժամանակ առ ժամանակ նաև հարց ու պատասխան է կազմակերպում, որի ընթացքում պատասխանում է հետևորդների հարցերին: Սակայն գրեթե մեկ ամիս է, որ Աստղիկը «անհետացել» էր սոցիալական ցանցերից:



Երեկ Աստղիկը տևական դադարից հետո հրապարակում է արել ինստագրամյան սթորի հատվածում:Նա լուսանկար է հրապարակել՝ ամուսնու եհետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Միասին բոլոր դժվարությունները հաղթահարելի են»:

Ավելի ուշ Աստղիկն իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է սոցցացանցեր վերադառնալու որոշման մասին.



«Երեք շաբաթ առաջ մտածում էի, որ չեմ ուզում վերադառնալ Social media, որ պատասխանատվությունը շատ մեծ է , իսկ ժամանակս սահմանափակԲայց հարյուրավոր նամակներից ու զանգերից հետո հասկացա, որ դրա իրավունքը չունեմ, իմ հետևորդնեը և այն մարդիկ ովքեր ինձ սիրում են արդեն 15 տարի ուզում են ,որ ես չանհետանամ իրենց կյանքից, որ ինչ-որ մի բան դատարկ է առանց ինձ և իմ ընտանիքի։

Սիրելիներս, ես այստեղ եմ և խոստանում եմ ձեզ տալ ավելին քան նախկինում։ Սիրում եմ ձեզ»:
Աստղիկի գրառումներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրա ու նրա ընտանիքի կյանքում, կարծես թե, բարդ փուլ է: Դերասանուհին, ով մշտապես ակտիվ էր սոցցանցերում, գրեթե 1 ամիս չէր երևում: Թե որն էր վիրտուալ աշխարհ չվերադառնալու Աստղիկի ցանկությունը, դժվար է ասել, բայց փաստ է, որ նա, կարծես թե, դուրս է եկել դեպրեսիայից: