Ջիմ Քերին նշում է 60-ամյակը. հոլիվուդյան հայտնի կատակերգուի ամենալուրջ խոհերն ու իրական հույզերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջիմ Քերին նշում է 60-ամյակը. հոլիվուդյան հայտնի կատակերգուի ամենալուրջ խոհերն ու իրական հույզերը




Ամերիկացի հայտնի դերասան, կատակերգու, գրող եւ պրոդյուսեր Ջիմ Քերին այսօր՝ հունվարի 17-ին, նշում է ծննդյան 60-ամյակը: Քերին հանրությանը հայտնի է իր՝ մեկը մյուսից տարբեր, բայց հաճախ զվարճալի կերպարներով, որոնք դեմքի փոքրիկ ծամածռությամբ ունակ են անզսպելի ծիծաղ առաջացնել հեռուստադիտողի շրջանում:

Հոլիվուդյան հայտնի դերասանին շատերը հենց այդպիսին էլ ընկալում են՝ միշտ ուրախ եւ անլուրջ, սակայն, իհարկե, յուրաքանչյուր դերասանի կերպարի ներքո թաքնված է մեկը, ում հուզական աշխարհը ծանոթ է քչերին:

Ջիմ Քերիի իրական հույզերին առաջարկում ենք ծանոթանալ նրա արտահայտած մտքերի միջոցով:

«Եթե դու տվյալ րոպեի մեջ չես, ուրեմն՝ դու կամ սպասում ես անորոշության, կամ՝ ետ ես դառնում ցավին ու զղջմանը»:

«Ես հակված եմ ցավը մոռանալուն: Մոռացեք ցավը, ծաղրեք այն, ըստ այդմ, կրճատեք այն ու շարունակեք ծիծաղել»:

«Ինչ-որ բան սովորելու ու ստեղծելու համար հուսահատությունն անհրաժեշտություն է: Եթե դուք կյանքի ինչ-որ կետում չեք հուսահատվել, ուրեմն՝ դուք հետաքրքիր չեք»:

«Ավելի լավ է սովամահ լինել, քան հանձնվել: Եթե հրաժարվեք ձեր երազանքից, էլ ի՞նչ կմնա ձեզ»:

«Լինում են առավոտներ, երբ ես արթանանում եմ, վայելում սուրճս, նայում իմ գեղեցիկ այգու բերքին ու մտածում՝ «Հիշիր՝ որքան լավ է այս ամենը, քանի որ, միգուցե, գա մի օր, որ դու սա կորցնես»»:

«Ես հավատում եմ այն փիլիսոփայությանը, որ մեզանից յուրաքանչյուրը ստեղծում է իր տիեզերքը. ես, պարզապես, փորձում եմ ինձ համար շատ լավը ստեղծել»:

«Միգուցե, շատերը փորձեն ինձ սահմանափակել, բայց ես ինձ երբեք չեմ սահմանափակում»:

«Ես երբեք չեմ դասվել այն դերասանների շարքին, որոնք նստում ու մտածում են՝ «Ավելի լավ է անեմ այն, ինչ հանդիսատեսն է ցանկանում, որոնվհետեւ ես չեմ ուզում նրանց կորցնել»»:

«Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, ասես ես ցանանում եմ հոգ տանել բոլորի մասին, ու երբ ինձ մոտ դա չի հաջողվում, ես սարսափելի մեղք եմ զգում: Այս ամենը սկսվեց այն օրից, երբ իմ հաջողության ճանապարհը բացվեց»:

«Ինչպես ցանկացած ընտանիքում, մեր ընտանիքում էլ եղել են շատ խնդիրներ, բայց մեր ընտանիքում այնքան շատ սեր կար… Ես միշտ ինձ չափազանց սիրված եմ զգացել: Մենք միշտ զգացել ենք, որ ունենք մեկս մյուսին»: