Աղբյուր․ Այս շաբաթ Գալոյանը կտեղափոխվի ՌՊԼ-ի ակումբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աղբյուր․ Այս շաբաթ Գալոյանը կտեղափոխվի ՌՊԼ-ի ակումբ




Ինչպես հայտնի է դարձել «Матч ТВ»-ին, «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը թիմի հետ բուժզննում է անցնում, բայց, ամենայն հավանականությամբ, թիմի հետ ուսումնամարզական հավաքի չի մեկնի։

Այս շաբաթ պետք է լուծվի 22-ամյա կիսապաշտպանի՝ ՌՊԼ-ի ակումբ տեղափոխության հարցը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալոյանի ծառայություններով հետաքրքրված են «Ռոստովը», «Սոչին» և «Լոկոմոտիվը», ինչպես նաև «Գենտը», սակայն, ըստ աղբյուրի, նա դժվար թե տեղափոխվի Բելգիայի առաջնություն։

Նախորդ մրցաշրջանում Գալոյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։